Jump to content

Էջ:Անի.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ խոսքերի ապացույց է և ավերակների բազմությունը այս փոքրիկ հրապարակի երեսին: Մատուռների մի ամբողջ խումբ է եղել այստեղ: Մի քանիսների հիմքերն են միայն երևում մեկը Աշոտի գերեզմանի ետևում է գտնվում բոլորովին քանդված նրա կողքին Գևորգի հյուսիսային կողմում մի փոքրիկ մատուռի հետքեր, այդպիսի հետքեր կան և հարավային կողմում, 1841 թվականին Գևորգ վարդապետը այստեղ վադապետը այստեղ ընդամենը հինգ փոքրիկ եկեղեցի և մատուռ է տեսել անշուշտ քարակույտերը իրենց տակ ուրիշ թագավորական գերեզմաններ էլ են ծածկում: Նրանց կարող են լույս աշխարհ հանել բահն ու գրիչը եթե երբևիցե նրանք գան այստեղ գործելու ոչ թե ավերան համար, այս ավերանքները պարզելու լուսաբանելու գիտական նպատակով:

Հողի երեսին մնացածը այն էր ինչ մենք տեսանք ավերակների անճոռնի կույտեր: Նրանք լուռու մունջ են դժբախտ ու գզգզված, բայց մի ամբողջ գիշեր կարող են խոսել սրտիդ ու զգացմունքիդ հետ: Եվ նրանց անբարբար մրմունջը ավելի դյութից կդարձնե արծաթափայս Ախուրյանը որ իր ջրերի մեղմ աղմուկով պատմում է թագավորական հանգտարանը, մոռացած որ մի ժամանակ հոյակապ էին այդ գերեզմանների հովանավոր մատուռները, իսկ այժմ նրանք անողորմ կերպով ջարդուփշուր են դարձրել և են նայում արագավազ ալիքներին: Բնությունը սիրել գիտի կյանքն էլ, մահն էր: Մարդն է, ուր հանցնաքները կուտակում բնության գրկի մեջ և հուսահատության փոս է դարձնում այսպիսի գեղեցիկ անկյուններ:

Խմբովին դանդաղ քայլելով մենք դուրս էինք տալիս այդ փոսից բարձրանալով Ախուրյանի ձորի այն կողմով որի վրա գտնվում են երկու աշտարակները: Ճանապարհը