Jump to content

Էջ:Անի.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որքան շինությունների մեջ: Անին զարդարելու հիմքը Սմբատը դրեց: Եվ իր հաջորդին թողեց մի ամրացրած մեծացրած քաղաք, որ այնուհետև սկսեց հիացնել ամենքին:

Իր հոր պարիսպը բավարար չհամարելով Սմբատը նրանից «մի նետընկեց հեռու» ինչպես ասում է Մատթեոս Ուռհայեցին, կառուցեց նոր բարձր ու պինդ պարիսպ որ սկսվելով Ախուրյանի ափից, մի լայն շրջան էր տալիս դեդի հյուռից, արևմուտք և համարյա երեք կողմից պատում էր քաղաքը: Այդ պարիսպն է որ դեռ այսօր էլ պահում է իր հզորմնացորդները և որ երեկ այնպես աշխատում էր մթության քողով վարագուրել իր ավերանքները:

Ութ տարի տևեց պարիսպի շինությունը: Այնուհետև Սմբատը իր նոր բացած քաղաքամասում դրեց Մայր եկեղեցու հիմքը: Թագավորական ճողխությունը բավական չէր լինի մեծ և երջանիկ քաղաքին վայելուչ մի զարդ կառուցանելու համար եթե երկրում պատրաստ չլիներ և մեծ տաղանդը: Պատմությունը, բարեբախտաբար պահել է այդ տաղանդի անունը՝ քաջագործ Տրդատ, որի մտքի և ստեղծագործական շքեղ ընդունակության արդյունքն է Մայր եկեղեցին: Տրդատը իրան ցույց էր տվել Խաչիկ կաթողիկոսի ծախսով մի հոյակապ եկեղեցի կառուցանելով Արրդինայում: Սմբատը նրան հանձնեց իր եկեղեցու շինությունը բայց հենց շինության սկզբում էլ մեռավ: Թե ինչ եղավ թագավորի մահից հետո, պատմում է եկեղեց հարավային պատի վրա փորագրված արձանագրությունը. նա ասում է որ Սմբատի հիմնադրած եկեղեցին շինել վերջացրել է նրա եղբայր. հաջորդ Գագիկ Շահանշահի ամուսինը, Կատրանիտև թագուհին, որ Սյունյաց թագավոր Վասակի աղջիկն էր: Շինությունը վերջացել է 1001 թվականին և այնուհետև հայոց թագուհին սկսել է զարդարել իր եկեղեցին:

Նայելով այդ թվերին, Մայր եկեղեցին շինվել է քսան տարվա ընթացքում: Քսան տարի Տրդատ ճարտարապետի տաղանդը գործել է այդ քարերի վրա, հղկել է զարդարել, շարել է. բարձրացրել՝ դարեր հիացնելու համար: Բայց քսան տարում միայն պատերն են վերջացել: Կատրանիտե թագուհին Տրդատի ձեռակերտով չէ բավականացել և Ասողիկը