Էջ:Անի.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմում է,թե ինչպես գեղեցիկ կերտով զարդարված էր եկեղեցին ներսից:

Բագրատունի թագուհիները շինարարական մեծագծությունների մեջ էին ցույց տալիս իրենց սրտի և քսակի ճոխությունը Կատրանիտեի սկեսուր Խոսրովանուշ թագուհին, Աշոտ Ողորմածի ամուսինը շինեց Հաղպատի և Սանահնի հռչակավոր վանքերը որոնք կան միչև այժմ: Եվ սկեսուրը ավելի թախտավոր էր իր հարսից սրա եկեղեցիների մեջ այժմ էլ աղոթում է հայը մինչդեռ հարսի չքնաղ կերտվածքը ամայի է կիսաքանդ և դող սլող սպասում է վերջնական կործանման, որ կարող է գալ ամեն օր:

Արևմտյան մուտքի մեջ Տրդատի հրաշակերտած կամարի տակ կախված է մի փայտե դուռ, խեղճ ու հասարակ մի բան նոր դուրս եկած այս կողմերի վարպետի ուրագի տակից միակ բանը, որ տրված է այդ փառահեղ ավերակները պահպանելու համար դա մի անճաշակ կարկատուն որ ավելի ևս ողբալի է դարձնում հին, սիրուն մուտքի տեսքը: Կարծեմ մեր դերասաններն են շինել տվել այդ տախտակե դուռը: Նրանք կամեցել են փակված եկեղեցի դարձնել Անիի այս մեծ սրբավայրը: Եվ չի կարելի չգովել ար միտքը: Անդուռ անկողպեք եկեղեցին բաց է ամեն բանի և ամեն ինչի առաջ իսկ այսպես նա պաշտպանող, տեր ունեցող ավերակի է նման, որ էլի մի բան է:

Այդ դռնով էլ մեզ ներս է ընդունում Կատրանիտեյ շինությունը: Տպավորությունը միևնույն է մեր ամբողջ խմբի համար ոչինչ ձայն,ոչ իսկ շշուկ չի լսվում: Ամեն մեկս խորին երկյուղածությամբ շունչը պահելով համը անձայն քայլերով ենք առաջանում կամարների տակ:Դեռ պետք է տեսնել նայել այս ու այն կողմին մի հասկացողություն, մի ամբողջացրած միտք կազմելու համար: Եվ լուռ ենք կամացուկ:

Մենք այսպես ենք, իսկ այստեղ օրվա այս կանուխ ժամին մի ամբողջ ժամերգություն կա: Բայց ժամերգությունը Մայր եկեղեցու միաբանությունը չէ կատարում,այլ ծտերի բազմությունը որ շատ է ընկել փլված գմբեթի լայն շրջանակի վրա: Այդտեղից էլ,այդ մեծ, կլոր բացվածքից