Էջ:Անի.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առատ ներս է թափվում երկնքից լույսը: Երջանիկ փոքրիկները: Նրանց պետք է կատարել իրանց առավոտյան օրհներգը, ձոնված արթնացող բնության, և շա՛տ են մտածում, թե իրանց ուրախ, անընհատ ծվծվոցների տեղը թանձր սուգի մի օթևան է:

Ես ասացի, որ միայն փայտե դուռն է դարավոր ավերակի վրա երևացող հոգածության առարկան, բայց պետք է ավելացնեմ և այն, որ երբ Անին անցավ ռուսաց ձեռքը, Մայր եկեղեցու ներսը լիքն էր քարերով: Մեծ գմբեթը, ինչպես կարծում են, փլվել է 1830-ական թվականներին և. փլվելով նա ամբողջովին ներս է թաիվել, ծածկելով եկե ղեցու հատակը քարակույտերի: Ալեքսանդրապոլի հոգաբարձոոթյան առաջին գործերից մեկն եղավ, մաքրել հատակը: Եվ այն ժամանակից Մայր եկեղեցու ներսում չեն երևում քարեր:

Կա և մի այլ գործ, որ կատարվել է ներկա վանահոր օրով, սեղանի վրա գրված են Ասավածածնի պատկերը, մի ծածկոց մի մեծ ժամագիր: Տխուր ու վշտահար է Տիրամայրը այսպես է նրան ներկայացնում եկեղեցին ամեն տեղ։ Բայց այստեղ, այս փառահեղ ավերսկների մեջ, որքան ազդու մորմոքող է երևում այդ անարվեստ պատկերից թափվող վիշտը: Շուրջը տկլորություն, ճաքճաքած քարեր, փշրված սյուներ կործանման տագնապը տոգորել է ամբողջ մթնոլորտը հույսի և ոչ մի շող: Ի՜նչ ահավոր մոռացվածություն. Եվ այդտեղ այդ վշտոս կինը, նա ոչ ոքին չէ նայում: Բայց նրան պաշտում է վշտոտ աշխարհը: Նրան է նվիրել Կատրանիտեն իր եկեղեցին,երբ սա Անիի ամենաբախտավոր օրերի վկա բարձրացավ իր վեհափառ սյուների վրա, Նրան է նվիրված սրբավայրը և այժմ, երբ ամայություն է որս կողմը, և այս մեծ քաղաքի մեջ մի հատ կենդանի մարդ կա, մի վարդապետ

Նստած Աստվածամոր պատկերի առաջ դասերի աստիճանի վրա մենք նայում էինք բարձր մեզ իր լայն ու գեղեցիկ գրկի մեջ առած շինության: Ես չեմ նկարագրի նրա մանրամասնությունները, դա ավելորդ էլ կլինի։ Գիտեմ իմ սեփական փորձով։ Անիի ավերակների այս թագուհին միշտ