Jump to content

Էջ:Անի.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպով կարողացել է նվաճել գեղեցկության երկու սկզբունք բարձրության և նրբություն: Այդ նվաճումը այսօր էլ ինն հարյուր տարուց հետո, մնում է անխախտ, թեև խախտված ու մաշված է շինությունը: Հասկանում ես թե ինչն է այդ հրաշքի պատճառը: Օդ կա այս շինության մեջ և նվաճվածը այդ իսկ օդն է: Համարձակ բարձրանում են պատերը որպեսզի համարձակության տան հրաշալի նուրբ, քնքուշ սյուներին վերևում նրանք միանում են նույն նրբությունը նույն քնքշությունը մարմնացնող կամարներով:

Քնքշությունը,սովորաբար ուժի պակասություն է ենթադրել տալիս «քնքուշ» բառը կարծես, ինքնըստինքյան լրացվում է «փխրուն», «դյուրաբեկ» բառերով:Բայց այս քնքշության մեջ մի ամեհի ուժ կա: Ինչպես ես այդ բարակ կամարները այնպես համարձակ կտրատում օդը իրանց գեղարվեստական թռիչքներով: Ինչպես են դիմացել ինն հարյուր տարի առանց վերանորոգությունների առանց կարկատանների,մոռացված ամենից տմայի քանդոծ բնության և ժամանակի կամքին թողված:

Շիրակը, առհասարակ գեղարվեստը շինության մեջ արտահայտվելու կողմից շատ առաջադեմ երկիր էր մի ժամանակ: Այդ զարմանալի ընդունակության գաղտնիքը մեզ մասամբ բացատրում է շինության նյութը քարը:Դա դեղին և կարմիր գույներ ունեցող տուֆն է համեմատարաչկակուղ նյութ, որ պնդանում է օդի ազդեցությունից: Այդ նյութը մշակելու գործում հինավուրց շիրակեցին կատարյալ արտիստության էր հասել քարը նրա ձեռքին խաղալիք էր ահազին րեկորներից միախաղաղ սյուներ կոլորացնելն ողջ հղկելը սովորական բանէր նրա համար: Մեծ-մեծ տարերի և րետները բարակ,զարմանալի բազմատեսակ ֆանտաստիկական մանվածքներով, նուրբ քանդակներով ծածկելը ոչ մի դժվարություն չէր ներկայացնում: Երկաթե գրիչը հնազանդվում էր նրան ինչպես վրձին նկարչին: Բայց այդ բոլորը բավական չէ շինությունը միայն գեղեցիկ չպիտի լիներ այլն տոկուն երկարակյաց: Պետք էր,որ շիրակեցին իմանար և գեղեցիկ քարերը իրար կպցնելու մի բոլորովին ուրիշ