Jump to content

Էջ:Անի.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թափվեցին Մայր եկեղեցու վրա իջեցրին արծաթե խաչը և նրա փոխարեն մահմեդականի կիսալուսինը բարձրացրին, վայր գցեցին և ջարդեցին բյուրեղյա ջահը: Բայց եկեղեցին երկար ժամանակ մղկիթ չմնաց և խաչը թեև ոչ նախկինը նորից բարձրացավ նրա վրա:

Ահա ինչեր է ասում թագավորի սկսած և թագուհու վերջացրած եկեղեցին իր մեջ մտողին: Եվ դա ազդել է միշտ ազդել է սրտի ու երևակայության վրա աղդել է իր շինող տիկնանց տիկնոջ անունով: Մի չքնաղ ավանդություն է պատմում Վարդան Բարձրբերդցին եկեղեցու միտքը Կատրանիտեին տվել է երազում հրեշտակը, խոստանելով, թե ինքը կօռնի շինության ս շինողներին խոստանալովմնալ տաճարի մեջ մինչև այն ժամանակ, երբ արաբները կտեսնեն Քրիստոսի գալուստը:

Երա՜զ, բայց ով գիտե, գուցե հավատացող մարդը չկասկածե որ այսօր հրեշտակը դեռ մնում է Կատրանիտեի եկեղեցում:

Դրսից էլ որ պահում է իր ընդհանուր տպավորությունը մեղմ քնքույշ գեղեցկություն: Բայց այստեղ այլևս անպաճույճ պարզությունը չէ տիրապետում: Այստեղ բարակ ու գեղեցիկ քանդակագործությունն էլ եկել է միացել պատերի վսեմ պարզության հետ: Պատեր ավելի լավ է ասել հղկած քարե տախտակներ որոնց միապաղաղ երեսը սքանչելի համաչափությամբ զարդարում են փոքրիկ, կարծես մեքենայով և ոչ թե ձեռքով կոկած բարակ սյուներ իրանց նազելի կամարներով: Գեղեցիկ են մանավանդ եռանկյունաձև խոր խորշերը որոնք մի քանի տեղ կտրատում են պատերի դրսի մակերևույթը, գեղեցիկ են ոչ միայն իրանց ճաշակավոր գոգերով այլև սիրուն, ոլորուն զարդանկարներով: Այդ խորշերը Անիի ճարտարապետության շատ բնորոշ մի հատկությունն են կազմում և ուր որ տեսնեք նրանց կարող եք հավատացած լինել, որ կամ անեցու շինություն է կամ Անիից վերցրած ընդօրինակություն:

Երեք դուռ ունի Մայր եկեղեցին: Գլխավորը կամ ավագը արևմտյանն է, որով մենք ներս մտանք: Բայց ավելի գեղեցիկ են հյուսիսային և հարավային դռները որոնց վրա