Jump to content

Էջ:Անի.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան զարդարում են պատի մեջ շինած կամարավոր խոր շերը: Իսկ վերևից, կտուրի տակից սև օձի նման դալարվերով գալիս է, փոփրիկ պատուհանին հասնում դեռ չզբաղված բայց նույնպես սպառնալիք ճեղքվածի գիծը:

Տեր աստված, որքան անտարբեր, անկարող ենք մենք Անիի մայր եկեղեցուն սպառնացող այս ավերանքները կարելի էր անվնաս դարձնել մի համեստ գումարով: Բայց ուր է գումարը ուր է գիտակցությունը: Եվրոպայում հնությունները պահպանելու համար հատուկ մարմիններ են կազմվում, առանձին ինժենրներ են պահվում, և օտարերկ բացի ճանապարհորդը գնում է նրանց տեսնելու, լսում է թե ինչ պատմական հիշատակություններ են կապված այս կամ այն հնության հետ: Իսկ մեզանում: Ահա տարիների ընթաքցում կզարգանա հաղորդակցության հարմարությունը, և մեր երկիրը անհամեմատ մեծ բազմությամբ ճանապարհորդներ կգրավեր: Բայց ոչինչ ապահովություն չկա, որ այն ժամանակ շիրակի ամենահռչակավոր հնությունը քարերի մի դարշելի կույտ չի ներկայացնի:

Եվ սակայն այս տեղերի ուղեգույցն էլ շատ բան կարող էր պատմել օտարական այցելուին կանգնեցնելով նրան մայր եկեղեցու մեջտեղում նա ցույց կտար գմբեթի տեղը, այն կլոր մեծ ծակը, որի միջով այժմ անձրև ձյուն է թափվում այս օդային կտմարների տակ, և կարեր, որ մի ժամանակ այստեղ, գմբեթի միջից կախված էր Հնդկաստանից բերել տված բյուրեղյա ջահը, որ այժմյան փողով միլիոններ ֆրանկ արժեր: Կասեր, որ ջսհը բերել ավոդը սմբատիեզերակլն է եղել և կավելացներ, որ այդ թագավորը Անին զարդարողը, մեծանողը առաջնակարգ բերդ դարձնողն է կասեր, որ նույն այս գմբեթի ծայրին, սկզբից դրված էր մարդու հատակի բարձրություն ունեցող արծաթյա խաչ: 1064 թվականին Անին տաշարեց Արի-Ասլանը բադրատունի թագավոր չկա, որ պաշտպաներ Անին քաջ Գագիկը, վերջին թագակիր Բագրատունին, այդ ժամանակ դավով ու խաբությամբ արգելված էր Բյուզանդիայում է աղբում էր իր ձեռքից զոռով խլված հայրենի ժառանգությունը Սելջուկ բանավորը վերցրեց Անին, նա վայրենի զինվորներ