Jump to content

Էջ:Անի.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներսես Շինող կաթողիկոսը 7-րդ դարում: Ասողիկի պատմությանը նայելով, Գագիկ առաջին թագավորը: Հիացած Վաղարշապատի եկեղեցու վրա որ նրա ժամանակ արդեն ավերակ էր դարձած, սկսեց նույն ձևով և ճարտարապետությամբ մի եկեղեցի շինել Անիում, Ծաղկոցաձորի մոտ (1000 թվականի վերջից): Ներսես Շինողի եկեղեցին նվիրված է Գրիգոր Լուսավորչին Գագիկն էլ վերջացնելով իր եկեղեցն, նույն անունը տվեց նրան: Ասողիկը մեծ ոգևորությամբ է խոսում Գագիկի այդ եկեղեցու գեղեցկության մասին: Դժբախտաբար, այսօր այդ շինության տեղն անգամ հայտնի չէ, բայց աչքի առաջ ունենալով նրա Վաղարշապատի նա խատիպը պետք է 1035 թվին: Այնպես է որ կարելի է ասել, թե ս Փրկիչը, իբրև ամբողջ մնացած եկեղեցի շատ պիտի օգնե Ներսես կաթողիկոսի և Գագիկ թագավորի շինել տված եկեղեցիների տիպը պարզելու գործին:

Ս Փրկիչը ծածված եկեղեցի է: Ուզում ես ասել, որ նրա գմբեթը դեռ կանգուն է և չէ էլ ծածկված, թեև դրսի կողմից գմբեթի գագաթը մաշկված է պոկված են քարե սալերը որոնք ծածկում էին նրա երեսը, և բացված է մանր կրախառն քարերից շինած որմնամեջը: Եկեղեցուն վերևից վտանգ չէ սպառնում բայց դրա փոխարեն հիմքերն են մաշված, քերված: Արևմտյան կողմի դուռը քանդված է և մի մեծ բացվածք է դարձել: Հարավային կողմից եկեղեցու ամբողջ ծանրությունը հենված է մի կտոր բարակ, մաշված հիմքի վրա: Տպավորությունը այնպես է որ Ս. Փրկիչը իր այդ վիրավոր կողից պիտի ընդունե կորստյան հարվածը: Եվ մինչդեռ մենք նայում ենք այդ կլոր եկեղեցու ընդհանրապես լավ պահած, սիրունատես մաչմինը և միմյանց հաղորդում էինք այն տպավորությունը, որ կործանում պիտի դա է

[1]

  1. 1 Ներկայումս Զվ,,ոց անունը կրող ավերակ եկեղեցին է Էջմիածնի մոտ: 2 Գագիկ 1ի կառուցած բոլորակ այս եկեղեցինհայտնաբերվեց Ն Մառի կողմից կատարվող պեղումների միջոցով 1905-1908 թթ.