Jump to content

Էջ:Անի.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ։ Բացատրությունը միայն ս Լուսավորիչն է: Բայց հազիվ թե տարօրինակ թվա այդ հանգամանքը, եթե մենք աչքի առաջ ունենանք մեր մայրաքաղաքի ճակատագիրը: Անշուշտ նրա փարթամության ամենալավ օրերը Բագրատունիների ժամանակներն էին: Ընկան Բագրատունիները, պիտի ընկներ և նրանց մայրաքաղաքը: Մեծ ու գեղեցիկ գործեր կատարելու ինչ հարմարություն կարող էր լինել, երբ հարուստ քաղաքը կողոպտելու տենչ էր վառում իր տերերի մեջ:

Հույները, խլելով Անին, չկարողացան վայելել նրան երկար ժամանակ: Շիրակի մայրաքաղաքը կռվածաղիկ դարձավ տիրողների մեջ ամեն մեկն ուզում էր իր ձեռքը գցել նրան: Ավերումների մի շարք եկավ անցավ խեղճ քաղաքի վրայով, բայց Շեդդատյան քուրդ դերը կարողացավ մոտ 120 տարի պահել նրան իր ձեռքում: Այդ ամբողջ ժամանակը Անին կամ ժպտում էր, վայելելով խաղաղություն, կամ սուգերի մեջ էր թողնում կոտորողների քանդողների ձեռքից: Հայ ազնվականությունը քաշվել, հեռացել էր այս կողմերից ինչպես պիտի այդ տխուր ժամանակներում քաղաքը զարդարվեր նոր գեղեցիկ շինություններով: Եվ եթե Հոնենց Տիգրանը մի զարմանալի բացառություն է կազմում, այդ էլ շատ հասկանալի է:

Իր բոլոր արձանագրությունների մեջ Տիգրանը անվանում է իրեն ծառա և սպասսվոր Ջաքարե Ամիր Սպասալարի և Շահնշահի որ Զաքարեի որդին էր: Ամեն տեղ նա ասում է, որ նվերներ է տալիս եկեղեցիներին նախ և առաջ իր այդ տերերի հոգու փրկության և արևշատության համար Ինչո՞ւ էր Տիգրանը այդքան սիրում իր տերերին,– մենք հաստատ չգիտենք։ Բայց որ այդ տիրասիրությունը միայն նրա անձնական զղացմունքը չէր և կարող է նաև ժամանակի երախտագիտության արտահայտություն համարվել,- այդ էլ պարզ է եթե ի նկատի ունենանք թե ո՞վ էր և ի՞նչ էր Զաքարե Ամիր Սպասալարը:

12-րդ դարի երկրորդ կեսում երբ ամբողջ Հայաստանը գտնվում էր զանազան մահմեդական իշխողների ձեռքում,