Ինչպես երևում է, նա շատ բարերարված էր Սպասալարից գուցե և նրա կողմից պաշտոնյա էր նշանակված Անիում։ Ժամանակի ամենահարուստ անեցիներից մեկն էր Հոնենցը: Նա ոչինչ չխնայեց իր շինած վանքը բարեզարդելու համար մինչև իսկ ջուր բերեց այս քարափի գլուխը որ, ինչպես վկայում է արձանագրությունը մացառներով պատած մի տեղ էր, ուր հին ժամանակներում մի փոքրիկ մատուռ էր շինված: Նա շրջապատեղ եկեղեցին պատերով, զարդարեց նրան սպասներով և զգեստներով նվիրեց բազմաթիվ անշարժ կալվածներ գյուղեր, հողեր, այգիներ, որոնցից մեկը գտնվում էր երևանում, ջրաղացներ, խանութներ, տներ, կարավանսարաներ: Սրանք դեռ անվիճելի սեփականություններ էին: Բայց Տիգրանի մոտ գրավ դրված էին և ուրիշ շաս կալվածներ այդ գրավականների իրավունքն էլ նա տվեց իր եկեղեցուն: Տիգրանի փարթամության նշաններից մեկն էլ այն է, որ նրա անունն էր կրում Անիի փողոցներից մեկը:
Բայց Ս. Լուսավորչի եկեղեցին միայն մարդը չէ ղար դաբել ու գեղեցկացրել։ Դուրս գալով նրա փոքրիկ հարկի տակից, մենք ամենքս մոտեցանք քանդված պարսպին, ձորի ծայրին։ Եվ հիացած կանգնեցինք։ Ինչ տեսարան։ Ինչ հրաշալի ճաշակ է ունեցել Հոնենցը։
Տեսել էինք Անին գիշերով առավոտյան լույսը բացել էր մեր առջև նրա կենտրոնում փռված ավերակների մռայլ կույտերը։ Բայց Անին շրջականեր ունի, Անին հափշտակող տեսարաններ ունի։ Դրանցից մեկը մի վեհ, լայն տեսարան, այժմ տարածված էր մեր ոտների տակ։ Ախուրյանը մենք երեկ Հոռոմոսի մոտ թողեցինք։ Ահա նա էլի երևում է մեղ։ Այս լայն ու խոր, ժայռոտ ձորը նրանն է Մեծ մեծ թումբեր են բարձրացել նրա երկու կողմին, բայց նրանք չեն ծածկում ջրերի օձապտույտ ճանապարհը հրեն հեռու։ Արևելքում նա դուրս է գալիս այստեղից նայողի առաջը։ Նա գալիս է արևելքից համարյա ուղիղ, գալիս է դեպի մեզ։ Դարձյալ նրա կախարդիչ ընդունակությունը երկնքի լույսերը իր մեջքի վրա հավաքելու, դարձյալ նրա արագրնթացքը լուռ ու անկենդան ափերի մեջ։ Հոռոմոսից նա էլի մի քանի