Jump to content

Էջ:Անի.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիժ պտույտներ է անում, մերթ դեպի հյուսիս թեքվելով, մերթ հարավ ուղղությունը բռնելով, բայց Անիի դիմաց նա արևելքից դեպի արևմուտք հոսող մի գետ է:

Հեռվում է նա, կարծես, երկնքի երեսից կտրած մի կապույտ ժապավեն է և անշարժ սավան: Բայց որքան մոտենում է ավերակ քաղաքին, այնքան փոխում է իր գույնը, ընդունեւմ է ափերի դեղին հողի գույնը: Մեր ժամանակ Ախուրյանը պղտոր գետ էր: Արեգակը դեռ շատ չէր բարձրացել հորիզոնից դեռ առավոտյան մեղմ լույսերն էին թափված այս ձորային ամբողջ տեսարանի վրա: Եվ որքա՜ն հրաշալի էին նրանց հաղերդած գույները: Մենք շատ ենք բարձր, ջրերի գույնը չէ հասնում մեզ բայց պարզ լուսավորված այն խոր հատակում տեսնում ենք ալիքները, տեսնումենք ալիքները, տեսնում ենք, թե ինչպես նրանք տեղ-տեղ սպիտակ փրփուր են կտրում և այդպես քիչ առաջ գալով, անհայտանում են, նորից դեղնավուն ջրեր դառնալով: Ախուրյանի հատակը համեմատաբար հարթ է միայն տեղ տեղ քարերը քարերը կանգնում են նրա ճանապարհին, և այդ տեղերում գետի մեջքը ծածկվում է սպիտակ եռացող փրփուրով: Այդպիսի սպիտակ մանյակներ մի քանիսն են երևում Անիի այս կողմում:

Մեր կանգնած տեղը մի անկյուն է: Հյուսիսային կողմից ուղիղ դեպի Ախուրյանն է գալիս մի ձոր, որ որքան առաջանում է այնքան էլ լայնանում է: Այստեղ մեր ոտքերի տակ, այդ լայն լուռ, հսկայական լանջեր ունեցող ձորը խառնվում է Ախուրյանի ձորի հետ խառնում է նրա հետ և իր տեսքը և այդպիսով քաղաքի այս անկյունը մի ամուր, հզոր բերդի կերպարանք ունի, բերդի, որի պաշտպաններն են բնության փորած խորխորատները: Այդ ձորը Անիի և շրջակաների արձանագրությունների մեջ այնքան հաճախ հիշատակվող Գլիձորն է կամ Գելիձորը: Գայլերի այդ ձորում հիշատակվում են ջրաղացներ բայց այնտեղի ջուրը միայն ջրաղացներ չէ պտտեցրել այլ ոռոգել է և անեցիների բանջարանոցները:

Գլիձորի խառնուրդից հետո Ախուրյանը նկատելի