Jump to content

Էջ:Անի.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպով իր ընթացքը շեղում է դեպի հարավ արևմուտք: Բավական տեղ գնալով Անիի ալս կողմի հարավային դիրքով, նա Միջնաբերդի մոտ թեքվում է դեպի հարավ և անհայտանում է ժայռե բարձր պատերի արանքում:

Երկար մենք զմայլվում էինք Անին հարավից փայփայող այս մեծ և վեհ տեսարանով Հոնենց Տիգրանը այո, իմացել է գանձեր թափել այնպիսի մի տեղ, ուր բնությունը անհամեմատ ավելի հափշտակիչ է քան տաղանդավոր ճարտարապետի, հմուտ քանդակագործի շնորհքը: Գեղեցիկ են այդ քարերը, այդ քանդաակները, Բայց չէ կարելի կասկածևլ անգամ, որ այդ գեղեցկությունը ավելի շեշտում, ավելի բարձրացնում է այս զարմանալի բնությունը: Ս. Լուսավորիչը իր արևելյան ս հարավային զարդարուն կողերով անշարժ ապշած նայում է այն ահավոր ապառաժներին, որոնք Ախուրյանի և Գլիձորի բարձր, սեպացած կողերն են կազմում: Հարավային կողից Ախուրյանին նայում է և հոնենցի երկար արձանագրությունը որ օր ու գիշեր լուռումունջ անդադար պատմում է թե մարդը ինչե՛ր է արել, ինչեր է տվել: Բայց ո՞ւմ է պատմում: Ձորերին գորշ ժայռերին միայն այս ամբողջ գեղանկար ամայության նա ասում է, թե ամբողջ այս ձորը այստեղից սկսած մինչև գետի կեսը, գնված և նվիրված է Ս. Լուսավորչին: Կարծեմ փարթամ եկեղեցու անթիվ կալվածներից միայն այս մեկն է մնացել նրա անկողոպտելի սեփականություն: Մնացել է, որովհետև նրան կողոպտել չէր կարելի: Ամայի քարքարոտ մի տեղ է ոչ ոքին այսօր չէ կարող պետք գալ Ամայությունը ավերակի սեփականություն: Սա արդար է բնական է:

Բայց այսպես անտեսք այսպես ամայի ու անմարդ չեր այո ղառիվայր գետնեզրը այն ժամանակներում, երբ Անին կենդանի ապռող քաղաք էր: Նա շատ կարևոր նշանակություն է ունեցել մեծ քաղաքի համար և այս կարևորությունը այժմ էլ ապացուցանում են այստեղ փռված ավերակները:

Ս. Լուսավորչից զառիվայրով դեպի գետը իջնելով, դուք