Jump to content

Էջ:Անի.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բնական է որ այս խորհրդավոր անցքի հետ էլ կապվեին զրույցներ առասպելներ: Ասում են, թե այս ճանապարհը գնում է անցնում Ախուրյանի տակով ապա բարձրանում է գետի մյուս ափով և դուրս է գալիս մի մեջ ու բարձր բլուրի գլխին ուր ցույցեն տալիս մի հնի աշտարակի ավերակները: Ղ. Ալիշանը, բերելով այս ավանդույթը, հիշեցնում է Լոնդոնի ստորերկրյա թունելը Թեմզա գետի տակով և ասում է որ, ուրեմն հայերը անգլացիներից առաջ են այդպիսի մի մեծագործություն կատարել: Պատվավոր հանգամանք և համեմատություն ինչ խոսք, բայց ամբողջ հարցը այս է որքան իրական է Ախուրյանի տակով անցնող թունելը: Ոչ ոք չէ կարող ասել:

Անին այցելողների տպավորությունները արձանագրելու համար վանահայր վարդապետը պահում է մի հատուկ մատյան թերթերով այդ գիրքը ես գտա մի ռուս այցելուի գրածը: Կարծեմ Երևանի երկաթուղու շինության վրա աշխատող տեխնիկներից մեկն է եղել այդ գրվածքի հեղինակը: Նա պատմում է թե ինչպես մտավ այս ստորերկրյա ճանապարհը հստատ վծռած լինելով իմանալ թե ինչ է դա այդտեղից ես իմացա որ ժողովրդի մեջ մի ուրիշ ավանդություն էլ կա: Ասում են, թե այդ ճանապարհը տանում է դեպի մի տեղ, ուր թագավորները թաքցնում էին իրենց գանձերը: Ահա այդ գանձերն էլ վճռականություն են տալիս ռուս այցելուին և նա լավ պատրաստություններ ունենալով, մտնում է ստորերկրյա ճանապարհը: Նա ուներ իր հետ ացետիլեն լապտեր գործիքներ ճանապարհի դժվարությունների դեմ մրցելու համար նեղություններ, չարչարանքները շատ է կրում հետաքրքրությունից բռնված ուղևորը, բայց մոռանում և արհամարհում է ամեն ինչ սողում է կարիճների, ֆալանգների վրայով գլուխ չէ կորցնում այն տեղերում ուր ստորերկրյա անցքը այս կամ այն կողմ է թեքվում: Գնում է հասնում վերջին և վերադառնալով, ասում է, թե առասպել է թագավորական գանձերի ավանդությունը: