Jump to content

Էջ:Անի.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախ դեպի հյուսիս: Այդտեղ է Գլիձոր տանող դուռը: Իսկ երբ պարիսպը սկսում է փոքր առ փոքր թեքվել դեպի հյուսիս այնտեղ մեծ աշտարակի կողքին բացվում է Դվնադուռը: Դա դեպի Դվին տանող ճսնապարհի դուռն է: Իսկ Դվինը քանդվելուց անհայտանելուց հետո դուռը ստացել է Երևանի դուռ անունը:

Սոսկալի քարակույտեր են թափված այդ դռների մեջ, դուրսն ու ներսը մենք այդ քարակույտերի վրայով էլ դուրս ենք գալիս Անիից, բայց բոլորովին դրսում չենք մեր առջև դարձյալ մի պատ կա: Դա արտաքին պարիսպն է, որ սկսվում է այստեղից քիչ դեպի աջ Գլիձորի վրայից: Քաղաքը հյուսիս֊արևելյան կողմից, այսինքն Շիրակի դաշտի կողմից պաշտպանելու համար երկու զուգընթաց պատեր են եղել շինված: Այդ պատերի միջով էլ մենք ծանր առաջ ենք գնում, մանրամասն դիտելով Սմբատի ամրությունները կանգնելով յուրաքանչյուր մի տեսարանի յուրաքանչյուր մի ուշագրավ մանրամասնության առաջ:

Դրսի պարիսպը սաստիկ վնասված է, տեղ տեղ հավասարված է հողին, տեղ տեղ փոքրիկ մնացորդներ է պահել, և համարյա ոչ մի տեղ չէ մնացել, իր բնական բարձրության մեջ: Սա բնական է այդ առաջավոր ամրությունները ամենից շատ էին ենթարկված թշնամիների հարվածներին։ Նրանք պաշտպանում էին ներքին պարիսպը, որ համեմատաբար եմ ասում և ընդհանուր առմամբ: Թե չէ ներքին պարիսպն էլ շատ տեղ այնպիսի ավերմունքներ է ներկայացնում որ երևակայել անգամ դժվար է:

Երկու պարիսպների մեջտեղը լցված է քարակույտերով: Տեղ տեղ դրանք կատարելապես անանցնելի են, թափված են ոչ միայն առանձնացված քարեր հատ հատ, այլև պատերի և աշտարակների ամբողջ բեկորներ: Բայց կան մի քանի կտորներ ներքին պարիսպի վրա որոնց առաջ դուք կանգ եք, առնում հաճությամբ: Նրանք բոլորովին անաղարտ են մնա ցել կարծում եք թե նրանց շինող վարպետները նոր դեռ, երեկ, անցյալ օրը, վերջացրել են իրանց գործը իջել այդ