Jump to content

Էջ:Անի.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձր կատարներից այդ կտորներն էլ ձեզ հասկացություն են տալիս, թե ինչ տպավորություն էր թողնում Անին իբրև բերդ այս կողմերից մոտեցող բարեկամի և թշնամու վրա: Գեղեցկությունը միացած ամրության հետ: Քաղաքի համար այդ պարիսպը միայն պաշտպանություն չէր, այլև զարդարանք նայեցեք այս սրբատաշ սալ քարերին, որոնք հագեցված են պատի մեջ նայեցեք այդ կոլոր լայնանիստ աշտարակներին: Ինչպես են նրանք համաչափ ու գեղեցիկ բարձրանում ներկայացնելով միևնույն ժամանակ ուժ, դժվարամատչելի ամրություն: Դեղին, կարմիր սպիտակ քարերից է շինված հսկա պարիսպը: Բայց վարպետները շատ տեղ ամբողջ զարդեր են դրել սև քարերից: Նրանք կամ այնպես են դասավորված որ շահմաթի տախտակի նմանությունն են տալիս կամ կազմում են մեծ ահագին խաչեր: Դվնադոների մոտ մի աշտարակի կարնիզի վրա երևում է մի գեղեցիկ բարձրաքանդակ որ ներկայացնում է վիշապ և եզի գլուխ: Բայց ավելի շատ են քրիստոնեության նշանները։ Այս բարձր աշտարակներից մի քանիսի մեջ մատուռեր էլ կան շինված:

Անիի պարիսպները շատ անգամ են վերանորոգվել, կարկատվել Սմբատ Տիեզերակալին հաջորդած Բագրատունի թադավորները կսիր չունեին վերանորոգելու պարիսպները նրանք այնքան երկար չթագավորեցին, որ ժամանակը կարողանար ավերիչ ազդեցություն ունենալ այս ամրությունների վրա: Երբ հունաց դավադրությունը, միացած մի քանի հայերի ստոր դավաճանության հետ, դուրս էր հանում Անիից վերջին Բագրատունի թագակրին Ամբատ Տիեզերակալի մահից ընդամենը մի հիսուն տարի էր անցել։ Բագրատունիների կարճ միջոցով հաջորդեցին հույները, ապա Շեդդատյան մահմեդական տերերը, որոնք 120 տարի իշխեցին այստեղ այս ժամանակներում էլ Անին ամենադառն հարվածներ կրեց թշնամիներից մեծ մեծ պաշարումների ենթարկվեց պարիսպների վերաներեգությունը անհրաժեշտ էր բայց մահմեդական տերերը շատ չնչին բան արին այդ կողմից և Անին մնաց զուտ քրիստոնեական բերդ: Այդ