Էջ:Անի.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թռչում։ Նետերի թանձր տարափներ ես ներկայացնում քեզ, նայելով այդ չեչոտ պատերին՝ վերևից մինչև ցած։ Փոքրիկ, առողջացած սպիների ցանցի նման ծածկում են այդ ծակոտիները ամրությունների վիթխարի մարմինները: Դրանք հին օրերի վկաներ են միայն, ցավ չեն պաաճառում: Ի՛նչ համեմատություն կարող է լինել այդ անմեղ ճեղքվածների և այն խոր, մահացու վերքերի մեջ, որոնք իրենց ահռելի բերանները բացած են ամեն տեղ և նայում են ամեն մի կողմից:

Այդպիսի վերքեր շատ ունի Ավագ Դուռը: Նայում եք նրան, և մի կրծոտած կմախքի տպավորություն եք ստանում, բայց մի կմախքի, որ իր ծվենները պահպանելու կարողությունից դեռ միանգամայն չէ զրկվել: Այսօր էլ նա դեռ մի ամրության դուռ է: Նրա պաշտպանության համար երկու աշտարակներ են բարձրանում աջ ու ձախ կողմերին երկու վիթխարի, երեք հարկանի աշտարակներ, որոնցից մեկը դեռ ամբողջ է, բայց պատռված գլխով, իսկ մյուսը կերված է կիոով չափ: Դռան ճակատի վրա մի ինչ որ պատուհան է եղել, որ քանդվել է դարձել մի անձև ու անճոռնի ծակ: Հայերեն մի արձանագրություն այդտեղից վկայում է որ Անին վերաշինվել և բարեկարգվել է Գրիգոր և Հովհաննես աղաների պարոնության ժամանակ: Այդ պարոններն էլ, որոնք երևի, քաղաքի կառավարիչներն էին, ազատել են ազգաբնակությունը շատ հարկերից:

Բացի մի քանի հատ գեղեցիկ խաչքարերից որոնք հադցրած են աշտարակներին Անիի Ավագ Դուռը չունի ուրիշ դարդեր: Բայց նրա ամենասիրուն դարդը, անշուշտ, եղել է այն տեսարանը որ բացվում է այստեղից դեպի ներս: Քաղաքի մեծ մասը աչքիդ առջև է: Այժմ նա քարակույտերով ծածկված մի տարածություն է, որ գնում վերջանում է Միջնաբերդի բարձր բլուրի վրա: Սև քարակույտերի մեջ բարձրանում են քարուքանդ պատեր շինություններ: Ահա Մայր, եկեղեցին, ահա նրանից դեպի արևմուտք, ինչ֊որ անգլուխ, քանդված շինություն:Միջնաբերդի բարձրությունից էլ նայում են պատերի կտորներ