Էջ:Անի.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենդանիների թագավորը այստեղ: Ասում են, թե Բագրատունիների զինանշանն էր առյուծը, ուրեմն և այսստեղ, այս գլխավոր մուտքի մոտ, նրա իսկական տեղը պիտի լիներ, որպեսզի մտնողը տեսներ և իմանար: Բայց ով կարող է հաստատապես ասել, թե ճիշտ որ առյուծն էր Բագրատունյաց դրոշմը: Ոչ ոք չի հաղորդել մեզ այդպիսի տեղեկություններ, մեր պատմագիրները երբեք ուշադրություն չեն դարձրել պետական կարգերի, ներքին կյանքի, սովորությունների, օրենքների վրա:

Առյուծի քանդակից Անիի զույգ պատերը շարունակվում են դեպի արևմուտք, ավելի ևս մոտենալով իրար: Մենք անցնում ենք մի նեղ պարսպամիջով, որ լցված էր քարերի կույտերով: Մեր նեղ ճանապարհը նկատելի կերպով դեպի ցած էր թեքվում՝ դա նշան էր, որ պարիսպները դեպի ձորն են ծռվում:

Եվ իրավ երբ մենք նորից դուրս եկանք Անիից, մեր առջև բացված էր մի փոքրիկ ձոր, որ քաղաքի հյուսիսային կողմից սկսվելով անցնում էր, հետզհետե լայնանալով և մեծանալով դեպի արևմուտք:

Մենք մտանք մի նոր հետաքրքրական աշխարհ:

Է

Անիին վերաբերվող արձանագրությունների մեջ շատ տեղերի հետ երբեմն հիշվում է և Իգաձոր անունով մի տեղ: Կարծում են, թե այս հյուսիսային ձորն էր կրում այդ անունը:

Բայց ինչ անուն էլ ունեցած լինի այց կողմը, անկասկած է, որ մեծ մայրաքաղաքի ամենաբանուկ, կենդանությամբ ու շարժողությամբ լի մի անկյունումն ենք գտնըվում: Բուն քաղաքը՝ այն, որ ամփոփված է շրջապարիսպների և բնական ամրությունների մեջ, փոքր ինչ հեռու է այժմ մեզանից: Ետ նայեցե՛ք: Որքա՛ն գեղեցիկ են այն