Մեր երկրում քարերի մեջ փորված բնակարանները շատ էլ հազվագյուտ երևույթ չեն: Իգաձորի այրերի մոտ ես հիշեցի այն գարնանային թաց ու մառախլապատ օրը 10-12 աարի առաջ երբ ես իջնում էի սարսափելի քարքարոտ ու գլխիվայր վազող ճանապարհով դեպի Զանգեզուր գավառի Գորիս անվանը մեծ ձոր էր և նրա հսկայական լանջի վրա կանգնած էր շարքար գլուխների ձև ունեցող մեծամեծ ժայռերի մի ամբոզջ անտառ: Իմ ձիս պտույտ էր գալիս այդ վիթխարի կոնուսներից մեկի շուրջը։ Ես զարմացած նայում էի նրա: Միապաղաղ քարե զանգվածը, որ հղկել էր բնությունը դարերի ընթացքում իսկ երբ անցա դեպի ձորամեջ նայում կողմը զարմանքս կրկնապաակվեց տեսնելով ժայռի մեջ փորած կանոնավոր քառանկյունի խորշը, որի մեջ նստած էր մի հայ գեղցկուհի և ճախարակ էր մանում գյուղական մի ամբողջ հարկ էր պահվում այդ ժայռի գոգում և այսպիսի աներ քիչ չեն այժմ էլ այդ ձորում մանավանդ Գորիսից քիչ հեռու գտնվող Խնձորեսկ մեծ գյուղի ձորում, որ մեզանից մի դար առաջ ամբողջ ազգաբնակությունը ապրում էր քարայրերի մեջ: Քարայրերի բազմություն կա և Գառնի գյուղի մոա, Արարատյան նահանգում, ուր քարայրային շինության ամենաբարձր և սրամիտ արտահայտություն Գեղարդի վանքն է:
Անիի քարայրերից շատերի վրա էլ երևում է գեղեցկացնող արվեստը: Բայց այն այրը ուր մտանք մենք մեծ մասամբ բնական մի կերտվածք էր, և մարդու ձեռքը շատ հետքեր չէ թոլել նրա վրա:
Նա հողի երեսին էր գտնվում ձորի սկզբում համարյա հարթ տեղի վրա փոքր ինչ մեջքերիցս կռացած ներս ենք իջնում և տեսնում ենք մեզ բավական ընդարձակ, մեծ սենյակի տարածություն ունեցող մի քարե խոռոչի մեջ: Պատերն ու առաստաղը գուցե և հատակը իհարկե միապաղաղ քար են առանց մեծ խորդ ու փոսերի երկինք չէր երևում, բայց լույսը թափանցում էր պատերից մեկի ետևից երևի մի ինչ որ խոռոչով աղոտ լույս որ սակայն