բավական շատ էր այսպիսի մի սենյակի համար և որ պարզ ցույց էր տալիս մեզ նրա մեջ եղած գրությունը:
Գյուղական մի ամբողջ տուն: Պատերի տակ, մերկ հատակի վրա երևում էին ամաններ, իրեղեններ, պղնձե կուժ, շորեր: Մուտքի մոտ անկյունում դեռ փռված էր մի անկողին: Հանկարծ անսպասելի կերպով այդ անկողնի միջից մի երեխա բարձրացավ, նստեց և իսկույն սաստիկ լաց սկսեց: Անծանոթ մարդկանց մեծ խումբը, որ այդպես անքաղաքավարի, անկոչ խուժել էր այդ: Համենայն դեպս մեկի սեփականություն կազմող տունը վախեցրել էր խեղճ երեխային, և նա հուսահատ ճղավում էր, չտեսնելով մոտը իր ծնողներից և մերձավորներից ոչ մեկին: Մենք սկսեցինք հանգստացնել նրան համոզել, որ չվախենա, որովհետև մենք վատ մարդիկ չենք: Փաղաքշական խոսքերը ոչինչ ազդեցություն չարին, ընդհակառակն, կարծես ավելի բորբոքեցին երեխայի հուսահատությունը: Ոչինչ չկարողացանք անել և մեզ հետ եղած տիկինները անախորժ դրությունից մեզ դուրս բերեցին: Ալեքսանդր Քալանթարը տվեց երեխային մի հատ կոնֆետ: Դա ուղղակի հրաշագործ միջոց է: Շաքարը, հաղթեց իր քաղցրությամբ և լացը իսկույն կտրվեց:
Բայց այդ լացը գոնե ինձ համար, բոլորովին ավելորդ չէր: Թվում էր թե նա լրացնում է բնակության տեսարանի կենդանությանը, քանի որ բացի երեխայից ոչ ոք չկար տան մեջ: Այս կամ սրա պես մի բան էր հաստատված այստեղ այն ժամանակ, երբ այս այրերը ժամանակավոր օթևանի պաշտոն չէին կատարում եկվոր գյուղացիների համար, այլ իրենց մշտական տերերն ունեին: Դարերի ամայությունը սրբել տարել է այդ տերերի կյանքի բոլոր հետքերը թողնելով միայն այդ քարե սենյակները որոնց մեջ հեռավոր, գուցե, գուցե բոլորովին խորթ սերունդները անգիտակ իրենց նախնիների գոյությանն անգամ բնակվում են մի քանի շաբաթներով, կարծես այն մտքով, որ ավերակների այցելուներին ցույց տան, թե ինչպես էին ապրում այն հեռավոր ժամանակի մարդիկ:
Բայց ինձ թվում է, թե այսորվա գյուղացիները բոլորովին