Էջ:Անի.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է իրականության անհամապատասխան պատկերներ և անուններ։ Թող այդպես լինի։ Բայց և այդպես մնում է այն փաստ, որ Անիի տակ ինչ որ երկար ճյուղավորվող անցքեր կան, ինչ-որ խորհրդավոր բավիղներ։

Ամբողջ հարցն այն է, թե ինչ են եղել դրանք։ Ասում են մարդկային բնակության տեղեր: Հավատա՞նք։ Մարդը թե՛ հնում, - չմոռանանք այս, - թե այժմ մի արարած է, որ չէ կարող ապրել առանց օդի, լույսի և արևի։ Ստորերկրյա Անին չէր կարող տալ իր բնակիչներին այդ ամենագլխավոր տարրերը առանց որոնց կյանք չկա։ Նույնիսկ եթե ենթադրելու էլ լինենք թե վերևից, քաղաքի միջից մեծ մեծ ծակեր էին բացված լույս ռւ ջերմություն հաղորդելու համար, ստորերկրյա աշխարհին դարձյալ ոչինչ հավանականություն ստեղծած չէինք լինի այն բանի համար, թե մարդիկ էին ապրում հողի տակ։ Այդ ապրուստը անհնարին կլիներ այնքան լայն ռւ մեծ ստորերկրյա տարածության վրա։

Վերջապես մի աոանձին ստիպողական հարկ էլ չկար, որ Անին իր ազգաբնակության ավելորդ մասը թաղեր գետնի տակ։ Նա իր շրջականերում ունի ընդարձակ և լայն տեղեր, ուր կարող էին հարյուր հազարավոր մարդիկ բնակվել։ Եվ մենք, դատելով լրջությամբ, վերջիվերջո կգանք այն եզրակացության, որ ստորերկրյա անցքերը, փորվածքները ուրիշ նշանակություն են ունեցել ուրիշ դեր են կատարել: Գուցե նրանք պատերազմական գիտության մշակած դատարանեներ, մթերանոցներ նույնիսկ ժամանակավոր ապաստանատեղեր են եղել։ Եվ եթե մենք աչքի առաջ բռնենք, թե այս կողմերի քարի կակուղ հատկությունը որքա՞ն զարմանալի դյուրություն և հաջողականություն է հաղորդել անեցիների ճարտարապետական տապանդիս, որքան խիզախ ձեռնարկողներ է դարձրել նրանց շինելու և փորելու գործի մեջ։ Հասկանալի կլինի որ մայրաքաղաքի պաշտպանողական նպատակների համար այդպիսի վիթխարի ձեռնարկությունն էլ ինչպես ստորերկրյա անցքերի ցանցն է միանգամայն կարելի և հնարավոր էր կարծում եմ, որ ռուս օֆիցերի պատմած դեպքը երբ մի չհրքեղ նեղն ընկած ժամանակ, ազատվում է մի խումբ կազակների ձեռքից հաղթելով գետնափորներին,