Jump to content

Էջ:Անի.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տական համչափությունը երևի անծանոթ էլ էր մեր վարպետների: Նրանք աշխատել են միայն անսպառ առատությամբ խափել կուտակել ճարտարությունը ոճի խիստ արտահայտության մեջ չեր այլ դանդաղ ոճերի զանազան հերուրումների խառնվածքի մեջ յուրաքանչյուր մասնիկառանձին վերցրած հիանալի ապավորություն է թողնում իր համարձակ, կանոնավոր, նուրբ գծերով: Քանդակել նշանակում էր գեղանկարներ, ևս Առաքելոցի ժամանատունը այդ կարողության ամենաբարձր արտահայտությունն է որ միայն անեցուն էր տված և որ մի ուրիշ տեղ ուրիշ ժողովորդի մեջ հաշիվ թե եղած լինի.

Եվ նկարագրող այցելուն, խոստովանում եմ, շատ անզոր է այդ շքեղությունների առաջ: Նրան տված են շատ թույլ, շատ ընդհանուր աօավորություններ արտահայտող բառեր, նրա ուժից վեր է բառերով թղթի վրա նկարել այն, ինչ Անիի վարպետները նկարել են քարերի վրա: Եվ իրավացի է նկատում ռուս այցելուներից մեկը, թե միայն նկարիչը կարող է արտահայտել ու Առաքելոց եկեղեցու շքեղ հարստությունները:

Շատ ծեր, չափազանց մաշված ու ուժասպառ է այդ աննման շինությունը: Թեև նա դեռ պահվում է իբրև ամբողջություն, բայց անխնա կրծոտված է ամեն կողմից: Ժամատան մի մեծ անկյունը կրծոտված է ամեն կողմից: Ժամատան մի մեծ անկյունը հիմքից այնքան քանդվել ու մշակել է որը պահվում է մի բարակ սլատի կտորի վրա թվում է որ եթե մեկը մի բարակ սլատի կտորի վրա թվում է որ եթե մեկը մի մուրճով մի գրիչով խփեց այդ տեղին, շինության ամբողջ կեսը իր գեղեցիկ առաստաղով շուտ կգա քարակույտների վրա նոր կույտեր ավելացներով:

Ս. Առաքելոց եկեղեցին ժամանակային շատ նշանավոր դեր է կատարել Անիի մեջ: Երևի նրա մոտ գտնվում էր քաղաքի մեջ հրապարակներից մեկը, ուր հավաքվում էին մարդիկ գրավելով կենտրոնական գիրք մի ժամանակ ըստ երևույթին, լինելով և եպիսկոպական եկեղեցի, նա մի տեսակ վարչական պաշտոնական էր նման: Պրոֆեսոր Մառն ասում է որ ժամատները հայոց եկեղեցիներում կարևոր շինություններ էին այդտեղ ժամառացության ժամանակ կանդում էին այն ծխականները որոնք չէին կարողանում եկեղեցի մտնել՝