Jump to content

Էջ:Անի.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սուրբ Առաքելոց եկեղեցուց ոչ հեռու դեպի հյուրատունը Մայր եկեղեցին տանող ճանապարհի կողքին թափված են մի աշտարակի ահագին բեկորներներ: Ես արդեն ասել եմ, որ ավերանքը անընդհատ շարունակում է իր գործը Բագրատունյանց դժբախտ քաղաքում. նա շարունակ քանդում է, շարունակ ավելացնում է անհեթեթ քարակույտների թիվը, տարածությունը: Այս ահագին բեկորները դրա հսկայական վկաներն են:

Դեռ 1880-ական թվականերից առափ այստեղ բարձրացրաց էր մի վեցանկյունի աշտարակ:Նրա բարձրությանը հասնող ոչ մի շինություն չկար Անիի մեջ: Ինչ էր դա: Տեսնել, նկարագրել են նրան շատ ճանապարհորդներ, բայց նրա կատարած պաշտոնի մասին կարծիքները տարբերվում էին: Բավական համոզիչ և տարածված էր այն ենթադությունը, թե դա մի դիտանոց էր իհարկե ոչ թե աստղաբաշխության ծառայող, այլ պարզապես զինվորական նպատակների: Սակայն աշտարակի վրա կար պարսկերեն մի երկար արձանագրություն, որ վկայում քր թե աշտարակը մզկիթի մինաձև էր:

Մահմեդական տերերի իշխանությունը այնքան երկատև է եղել Անիում, որ անկարելի է ենթադրել, թե գեղեցիկ քաղաքը այդքան երկար ժամանակամիջոցում առանց իսլամական աղոթատան մնաց: Այդպիսի կրոնական անտարբերություն երբեք և ոչ մի տեղ չեն ցույց տվել մահվեդական տիրողները: Եվ ահա անիի մեջ էլ, անկասկած գոյություն են ունեցել մզկիթներ: Դրանք որքան հայտնի է երկու հատ էին մեկն այս փլված աշտարակն է, մյուսը այն կանգուն աշտարակը, որ գտնվում էր Միջնաբերդի հյուսիս-արևելյան կողմում Ախուրյանի բարձր ափին:

Բայց զարմանալի հանգամանքն այն է որ փլված աշտարակի մոտ ոչինչ հետքեր չկան, որ ցույց տան, թե այստեղ եղել է մզկիթ կամ մի այլ շինություն: Միթե մզկիթը այնպես է եղել ավերված, որ նրանից քարեր անգամ չեն մնացել: Հայտնի չէ: Մեն մենակ կանգնած էր այստեղ մի