աշտարակ նրա ներսում իննսուն սատիճանները տանում էին մինչև վերևի ծայրը, իսկ նրա վրայի պարսկերեն արձանագրությունն ասում էր.
«Ես Բեյ–Սուլթան, որդի Մահմուղի որդոյ Շուարի, որդոյ իմ ծնոների հոգու փրկության և իմ օղակների համար (որոնց խնամութիւնը, աղարկանիւնը և միութիւնը թող աճէ) հրամայեցի և աղևկում եմ ոէերին այս էր Մամրան մղկիթի առջև ոչխար ու ուղտ վաճառել, ՀԷՃ թւի 595 (1198 - 1199) Արձանագրության իսկ հայերեն գրված էր «Որ հաստատուն պահեն օրհնին Աստծոյ, ամեն»:
Եվ այսպես, մենավոր աշտարակը, բացի մղկիթի վկան լինելուց ցույց էր տալիս որ այստեղ անասունների վաճառանոց էլ էր: Սզկիթը, իհարկե, առաջ է բերում այն հարցը, թե ինչ դիրք էր բռնում մահմեղական ազգաբնակությունը: Անվում և որքան բազմամարդ էր նա: Այս հարցում էլ, ինչպես և շատ ուրիշ հարցերում առաջնորդվելով լոկ ենթադրություններով, մեկը հավանական պիտի համարենք, որ Անի, գոնե մահմեդական սիրողների ժամանակ իր մեջ բավական թվով իսլած բնակիչներ ուներ: Ուրիշ կերպ անկարելի է ենթադրել մի մահմեդական տիրապետույուն այսպիսի հայաշատ կենտրունում որ թագավորական մայրաքաղաք է եղել, որ տեսել է կատարյալ անկախության օրեր արյուն է թափել այդ անկախությունը պահպանելու համար բացի դրանից երկու մղկիթների գոյությունը հավատացյալների թվի պակասություն չէ ցույց տալիս:
Գուցե մահմեդական ազդարնակության թիվը պակասել է Զաքարյանների երկարատև իշխանության միջոցին գուցե հենց այդ ժամանակ էլ ավելորդ է դարձել այս աշտարակի մոտ շինված մղկիթը և դարձել այս աժտարակի մոտ շինված մղկիթը և նա քանդվել, անհայտացել է: Բայց մենք չպիտի մոռանանք որ Զաքարյաններից առաջ Անիի տերը Շեղդատյան քուրդ ցեղն էր որի աշխանությունը տևեց 120 տարի իսկ Զաքարյանների իշխանությունը ջնջեց թաթարական արշավանքը որ ողողեց ամբողջ Շիրակը և կլանեց նրան: Իսլամի տիրապետության շրջանը, այսպիսով մի քանի դար է շարունակվում: Եվ անկարելի է, որ տիրողները