Էջ:Անի.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անծանոթ խորտակողը, զանգվածը այնքան ամուը է եղել, որ չէ ցրիվ եկել, այլ միայն կոտրատվել է, ճանապարհի կողքին ընկած է ահագին վեցանկյունանի գլանը որի ներսը դատարկ է:

Ավերումը անողորմ է Անիի մեջ։ Բայց ապշեցնող է այն ամրությունը, որ հաղորդված է եղել շինություններին այդ ամրությունն է, որ այնքան ճակատի պնդություն է տալիս է մեռած քաղաքին իր ամեհի և անմեռ թշնամու ավերանքի դիմաց:

ԺԱ

Քանդված աշտարակից ուղիղ գծով դեպի հարավ արևմուտք ենք վերադառնում դարձյալ դեպի Ծաղկոցաձորի կողմը այդտեղ մեն մենակ կանգնած է մի փոքրիկ եկեղեցի,որ Անիի մեջ շրջողի ուշադրությունը շարունակ գրաված է պահում դեպի իրեն:

Այդքան ուշագրավ է այդ եկեղեցին գլխավորապես այն պատճառով որ կործանման այս աշխարհում միանգամայն պինդ է պահպանել իր ամբողջությունը հեռվից նայողին ներկայանում է մի անխախտ եկեղեցիկ, որ այդքան դարերի հոսանքի մեջ նույնիսկ իր գեղեցիկ գմբեթն էր պահել է մինչև վերջին սար ծայրը և թվում է, թե այդ ծայրին ամրացրած խաչը նոր է վերցվել կամ ընկել:

Ուշագրավ է եկեղեցիկը և այն պատճառով որ գեղեցիկ գիրք է գրավում քաղաքի ծայրին Ծաղկոցաձոլի վրա, ուր որ գնում եք նա նայում է ձեգ և այդ նայվածքը աշխույժ է թե կարելի է ասել երիտասարդական ուշագրավ է, վերջապես և այն պատճառով որ իր ճարաարապետության մեջ ունի մի առանձին, գաղտնի գյութական ուժ հեռվից այդ ուժը դուք չեք տեսնում պարզ կերպով այլ միայն զգում եք:

Դա Ապուղամբենց Ս. Գրիգոր եկեղեցին է