հեռու մնային այս գեղեցիկ գրավիչ քաղաքից թողնելով նրան բացառապես հայերին:
Հաստատուն փաստ համարելով մահմեդական աչքի ընկնող ազգաբնակության գոյությունը Անիի մեջ, մենք, բնականաբար պիտի հետաքրքրվենք և այն հարգով թե ինչ է թողել այդ ցեղը իրանից հետո: Զարմանալի չպիտի թվա այն իրողությունը որ քացի այս երկու մզկիթներից մենք ուրիշ հիշատակներ չենք գտնում Անիի մեջ, եթե չհաշվենք Ավագ դոների մոտ եղած պարսկերեն արձանագրությունը Զարմանալի չպիտի թվա, ասում ենք, այդ տիրոզների շինարարական և ստեղծագործական աղքատությունը մի այսպիսի տեղ ուր կուլտուրական բարձր զարգացման հասած հայ ժողովուրդը այնքան առատությամը թափել է իր եռանդի և մեծ կարողության հիշատակարանները: Յեղերի առանձնահատկություններն են խոսում այստեղ մոնղոլա֊թաթարական ցեղերը միայն իշխողներ, միայն կաշի քերթողներ էին աշխարհաշինություն նրանց չէր տված եվ նրանք բնականաբար անմասն օտար ու խորթ պիտի մնային մարդկային ձեռնարկող ոգու, շնորհքի տաղանդի այն լայնաձարկ ասպարեզում որ Անին էր ներկայացնում տիրող մահեդականները, արյունի և անեծքի էջեր են թողել այս տեղերի տարեգրությունների մեջ, իսկ նրանց երկաթե լուծի տակ ընկած բնիկ ժողովրդի գործերը այսօր է, հիացմունք են պատճառում քաղաքակիրթ մարդկության սա համատարած մի իրողություն է սա, պատմության ամենագիտական հաստստուն փաստն է ամեն տեղ:
Եվ դեռ շատ մեծ հարց է թե մահմեդական տերերը ինչ մասնակցություն ունեին այս իսլամ հիշատակարանների կառուցման մեջ ովքե՜ր են եղել կառուցանողներր: Այդ հարցը մի քիչ կարող է պարզել մյուս մզկիթր, որի մասին ես քիչ հետո կխոսեմ Այստեղ այն կավելացնեի որ այս փլված աշտարակը, րստ երևույթին նշանավոր է եղել իր ամրությամբ և բարձրությամբ ուրիշ ճարտարապետական աչքի ընկնող հանգամանքներ նա չունի: Ինչ ուժ է եղել որ ութսունական թվականների սկզբում խորտակել է այդ հսկա զանգվածը ես չգիտեմ բայց որքան էլ ահավոր եղած լինի