Էջ:Անի.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միանգամյան արտակարգ էր զարմանալի մայրաքաղաքի հասակ քաշերը հնությունը չէր որ երկար դարերով ընթացքում դանդաղ ու աստիճանաբար մեծացրեց նրան այլ անխորհրդավոր, զարմանալի և իր ընդհանուր մտքով միայն ըմբռնելի շունչը, որ եկավ անցավ Շիրակի վրայով Բագրատունիների թագավորության սկզբից և հրաշալի գործերով ծածկեց Ախուրյանի այս բարձր ափը:

Ն. Մառի պեղումները մեզ մի չափազանց պերճախոս լեզվով ապացուցում են, թե դեռ որքան ու որքան բաներ չգիտեն մեր Անիի մասին, որքան իրողություններ թաղված են հողի տակ: Մենք փողոցի նմանություն ունեցող նեղ անցքերով էինք դնում տեսնում էինք տների պատեր: Եվ ես դանդաղ քայլերով դիտություն ու անխոնջ աշխատասիրության հարթած այդ նեղ ճանապարհով, երևակայում էի մի օր երբ ավերակային հողը հեռացված կլինի այս քաղաքի ամբողջ երեսից և մեր հայկական Պոմպեան իր բոլոր մանրամասնություններով արևի տակ կլինի, այսպիսի մի պայծառ ու տաք արևի տակ: Երևակայում էի քաղաքի հրապարակները վաճառանոցները փողոցները բացված: Մենք այն ժամանակ կդասեինք և այն թե ինչ անուններ էին կրում դրանք: Չէ՞ որ այժմ ել արձանագրություններից գիտենք այդ անունները գիտենք, օրինակ, որ կարբուն փողոց այսինքն գլխավորը որ, երեվի քաղաքի մի ծայրից գնում էր մյուսը կայանին և վերին-փողոց, Դարբնոց փողոց Սասաճ-փողոց, Կտեր-փողոց, ինչպես հատուկ է միջնադարյան քաղաքներին Անին ուներ բազմաթիվ մանր-մունր փողոցներ, որոնք կոչվում էին «դուկակ» այսպես են Ս. Առաքելոց դուկակ Հատեցույց դուկակ, Շոադուկակ: Վաճառանոցները, ինչպես արևելյան բոլոր քաղաքներիմ զետեղված էին Էարավան-սարատների մեջ, որոնք կոչվում էին «փնտուկ», մնացել են Կամարակապ-փնտուկի վասլի փնտուկի անունները:Արհեստանոցներն էլ իրանց առանձին տեղերն ունեին կոշկակարոց, Բաղղնոց, ևալբանզոց, կատտնոց, Գտակարոց և այլն:

Երևակո՞ւմ եք և դուք, ընթերցող որ մի օր այս բոլոր անունների տերերը գտնված հայտնի կլինեն: Այն