գրություն չկա, բայց փոքրիկ խաչքարեր կան թափված, որոնք դրված են եղել այդ գերեզմանների վրա:
Ես տեսա մի ինչ-որ քարի կտոր, որի վրա արձանագրություն կար չգիտեմ այս, թե ուրիշ մի արձանագրությունից Մառը իմացել է, որ Խամբուշենց եկեղեցին տեսել է Անիի անկախության ժամանակները: Նա ունի 1042 թվականը:
ԺԲ
Աշոտի նորագյուտ հաստ պարսպի տակով ենք գնում՝ Մառի բավական խոր փորվածքի միջով, իսկ մեզ հետզհետե մոտենում է բարձր բազմանկյուն աշտարակը՝ շինված կարծրագույն քարերից:
--Մզկիթը,-ասում ենք մենք իրար:
Նա պարսպի մյուս կողմում է ուրեմն Անիի հին մասին է պատկանում: Խրոխտ ու հպարտ, չնայած իր ճակատին սողացող դավաճան ճեղքերին աշտարակը բարձր է տարել իր գլուխը կամ ավելի ճիշտ ասած ծայրը որովհետև իսկական գլուխ չէ մնացել նրա վրա և նայում է իր կողերով դեպի ամեն կողմ իբրև ավերակ քաղաքի միակ պահապան ճակատի վրա վերևում, երևում են ինչ-որ արաբական տառեր, որոնք կարդացվում են ինչպես ասում են, այսպես «Բի սմ իլլահ»(Հանուն Աստծո):
Աշտարակը մեզ դիմավորում է իբրև առաջավոր պահակ նրա ետևում գտնվում է ինքը այն շինությունը, որ ինչպես վճռել են Անիի բոլոր այցելու գիտնականները մզկիթի պաշտոն պիտի լինի կատարած: Նա կանգնած է Ախուրյանի ձորի սպռվածքի վրա, նայում է դեպի հյուսիս-արևելք, իսկ իր երկար կողմերից մեկը դարձրել է դեպի հարավ-արևելք դեպի ձորը, մյուսը՝ դեպի հակառակ կողմը:
Ահա այս հակառակ արևմտյան-հյուսիսային կողմն էլ ենթարկված է ավերանքի: Այս մասը փլվել է համեմատաբար