Էջ:Անի.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կամուրջի վրայով անցնող ամեն մի մարդ այստեղից տեսնում էին ամեն մի շարժողություն, որ տեղի ուներ ձորում։ Վերջապես, այս պատուհանը նայում է Իեխենց վանքին: Հրեն, նա այլանդակված սև, զարհուրելի խոռոչ դարձած իր կրծքով նայում է այստեղից: Երկու թշնամի կրոնների պահապաններ իրար աչք են տնկել հսկայական ձորի վրայով: Այնտեղ աղաչում էին աստծուց խաղաղության համար: Այստեղ աստծուց հատուկ սուր և բազուկի զորություն էին աղերսում։ Մեկը ընկած, մյուսը նրա կրծքին կանգնած: Նա խեղճ, սաահարկու: Մարդկային ճակատագիր:Երկուսն էլ այսօր ավերակ, երկուսն էլ իրենց քարային կոկորդներով մահ-մահ են կանչում: Մահ այս տեղերի յուրաքանչյուր առարկայի, յուրաքանչյուր քարի, յուրաքանչյուր հիշատակի համար:

Եվ այդ մահվան կոչերը պիտի այս մեծ ձորն էլ լցնեին ներքևից մինչև պռունգները, թե չլիներ գետը:

Բնությունը միայն Ախուրյանով է ապրում: Միայն նրանով էր այսպես հափշտակել ինձ այս ավերված, բայց գեղեցիկ քառանկյունների վրա տիրաբար ցցված պատուհանում:

–Գնա՛նք, լսեցի ես և զոռով պոկվեցի Ախուրյանից ու նրա ձորից։

ԺԳ

Գնում ենք բարձրադիր Անին տեսնելու այն, որ բլուրի վրա է տեղավորված միջուկը, սիրտը - Միջնաբերդը։

Ախուրյանի ձորը և Ծաղկորաձորը Անիի հարավային մասում մոտենում են իրար մի նեղ պարանոց կազմում: Այդտեղ ահա, մի ձորի ափից մինչև մյուսը արևելքից արևմուտք ուղղությամբ ձգված է այս դաշտավայրի համեմատությամբ բավական բարձր մի բլուր, որ ունի մոտ 300 ոտնաչափ հյուսիսային կողմից բլրի լանջերը զառիվայր քարքարոտներով իջնում են ղեպի քազաքր։ Դրանք բավական դժվարամատչելի են և հազիվ թե Սնվի ամենալավ ժամանակներում