Էջ:Անի.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավերակներ, որոնք աշտարակների ձև են ցույց տալիս: Դրանք էլ մի կողմից են ուժ տալիս այն կարծիքին, թե Գըզ-գալեն է եղել նախնական Անին, որ դեռ հինգերորդ դարից հայտնի էր «ամուր» տիտղոսով: Այդտեղ է ծնվել բերդը, այդտեղ է մկրտվել իր գեղեցիկ անունը ստացել: Եվ ապա տարածվել է դեպի հյուսիս անցել է ձորը բարձրացել մեր այս Միջնաբերդի լանջերով ու առաջ գնացել ոչ միայն աշխարհագրական սահմանների, այլև անմահ փառքի ու հռչակի մեջ:

Ահա վերջանում է Միջնաբերդի հարավային լանջը և մենք հասել ենք այն տեղին, ուր արդեն դեպի Ախուրյանի ձորն է նայում բլուրը և ուր ինչպես վերևում ասացի լանջը ավելի դժվարամատչելի է դառնում: Այստեղ, այս դեպի ցած, դեպի Ախուրյանի գոգը գահավիժող լանջեըի հարավ - արևելյան անկյունում որտեղից բացվում է մի նոր, վեհ ձորային տեսարան դեպի Գըզ-գալեի ժայռերը միայնակ կանգնած է մի այլ փոքրի բայց նախընթացից ավելի գեղեցիկ եկեղեցի:

Բայց մի՞թե եկեղեցի է դա: Եթե չլիներ կլոր անզարդ գմբեթը, կարելի պիտի լիներ նրան անվանել որևէ մուտքի, դռան նմանություն ունեցող մի բան: Փոքրիկ մի կամարակաղ, որ երեսը դարձրած է դեպի արևելք և ինչ-որ հրաշքով համարյա ամբոոջ մնացած մի գմբեթ նրա վրա, – ահա այդ եկեղեցին: Երևի դա եկեղեցու մի մասն է միայն, որ ազատվել է կործանումից: Իսկ կործանումը այնքան հալումաշ է արել և անում է այդ խեղճ պատառիկը, որ հազիվ ես հաշտվում այն մտքի հետ, թե եկեղեցի ես տեսնում:

Նրա հարավային փոքրիկ կիսով չափ քարակույտերի մեջ կորած դուռը զարդարված է ճոխ օրնամենտներով. երկու կողքին պատի վրա, գեղեցիկ եռանկյունի խորշեր են երևում: Մուտքի մոտ և շուրջը թափված քարակույտերը գլխավորապես գեղեցիկ քանդակազարդ բեկորներ և կարնիզների կտորներ են: Նրանք ցույց են տալիս, թե որքան դար գարուն է եղել այս խեղճ ու քարուքանդ եկեղեցին: Այդ զարդերը, ավերակի տարօրինակ եկեղեցու նմանություն չտվող ձևը աոիթ է եղել, որ կարծիք կազմվի թե դա թագավորական