Jump to content

Էջ:Անի.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն տանջում է ուղևորին դժվարացնելով նրա ամեն մի քայլը, որ տանում է դեպի Անիի այդ թագն ու պսակը:

Մի կերպ հասնելով գագաթին մենք ապշած կանգ առանք: Այսքան էլ ավերա՞նք: Եվ այս բացականչությունը ակամա դուրս է թռչում գիտե՞ք ուր - նույնիսկ Անիի մեջ, նույնիսկ նրա բոլոր ավերակները տեսնելուց հետո: Ո’չ, այնտեղ, ներքևում դեռ լավ էր: Տափարակային Անիում դեռ կարելի է մի բան հասկանալ, կարելի է մի միտք կազմել, մի պատկեր ամբողջացնել: Այստեղ ոչ մի հնարավորություն: Թեև այստեղ ամեն ինչ գետնատարած մինչև հիմքերը խորտակված չէ: Քարակույտերի մեջ բարձրանում են պատերի բեկորներ, կամարների կտորներ: Բայց ի՞նչ են դրանք:

Ահա մի կողմ երկու փոքրիկ եկեղեցիներ: Մեկը նույնիսկ իր կտուրնել է պահպանել, և դա Անիի հնագույն եկեղեցիներից է, պարզ ու վայելուչ ոճով: Նույնիսկ արձանագրություն էլ ունի, որ գտել ու կարդացել է Բասմաջյանը:

Սակայն ձեր որոնածը եկեղեցիներ չեն այստեղ: Միջնաբերդ է, անկասկած այստեղ են եղել թագավորների արքունիքը, բարձր պաշտոնական հիմնարկությունները: Այստեղ ապրել են նշանավոր իշխանները, այստեղ են եղել և իշխողները: Մի հին ձեռագրի հիշատակից իմանում ենք, որ գրասեր, բարեպաշտ, բայց չափազանց թույլ ու սահմանափակ Հովհաննես Սմբատ թագավորը ունեցել է գրադարան: Բագրատունի թագավորները, ինչպես և ժամանակի հայ ազնվականությունը երկու մեծ ու փառավոր մայրաքաղաքների ազդեցության էին ենթարկված Բազդաղ և Բյուզանդիա: Ավելի մեծ էր բյուզանդական ազդեցությունը: Հունական լուսավորությունը ընկճել էր հայ միտքն ու սիրտը: Այս բոլորի հետքերն ու հիշատակներն եք որոնում գեղեցիկ քաղաքի այս կարևորագուն մասում:

Բայց ոչինչ չեք գտնում: Լուռ, անհեթեթ քարակույտեր էին ինձ նայում ամեն կողմից և իրենց անտարբեր տեսքով միայն ծաղրում էին իմ բոլոր մտքերը, իմ երևակայության թռիչքները: Ավելի լավ է ոչինչ չիմանալ Բագրատունյաց կյանքի մասին, ավելի լավ է միանգամայն անտեղյակ լինել