մնացել։ Թուրքերը անասունների գոմ են շինել եկեղեցին, բայց նրա պատերի բազմաթիվ արձանագրությունները մի ամբողջ պատմություն են պարունակում իրանց մեջ։
Նրանք ասում են, որ դա Բգներ կամ Ւագնայր ավանն է։ Իր անունով այդ ավանը հիշեցնում է մի հին, հեթանոսական հիմնարկություն լինելը և, երևի, քրիստոնեության մուտքը բոլորովին չէ ոչնչացրել տեղի կրոնական նշանակությունը, այլ, ինչպես և ուրիշ տեղերում, ծառայեցրել է նրան իր նպատակներին Գոնե 10-րդ դարից, երբ այդ եդեղեցին շինվել է, ինչպես կարծում են Պահլավունի իշխանների ձեռքով, Բագնայրը նշանավոր ուխտատեղի է եղել և Անիի արևմտյան կողմում համարյա նույն պաշտոնն է կատարել ինչ հոռոմոսը արևելյան կողմում։
Անին հավասար ջերմեռանդությամբ ձգվում էր և դեպի այս արևմտյան հոռոմոսը Ապացույց այն անշարժ կալվածները, որոնք Անիի զանազան կողմերում էին գտնվում և նվիրված էին Բագնայրի ս Աստվածածին եկեղեցուն։ Առավել նշանավոր է այն իրողությունը, որ այդտեղ էլ, ինչպես և հոռոմոսի վանքում եղել են տոհմային գերեզմանոցներ, որոնք ունեցել են փոքրիկ մատուռներ։
Բագնայրը ավելի մոտիկ է Անիին, քան Հոռոմոսը, և եթե այսօր շատ ու շատ հանգամանքներ համոզում են մեզ, որ Հոռոմոսը համարյա արվարձան էր Անիի համար, նույն հավանականությունները նույնպիսի ուժով էլ պիտի ընդունել տան, որ Բագնայրն էլ մայրաքաղաքի արևմտյան արվարձանն է եղել։ Ընդունելով այս միտքը, որի դեմ առարկություննեը հազիվ թե լինեն, մենք ստսանում ենք Անիի մեծ տարածությունը, որ սկսվելով Հոռոմոսի վանքի մոտ, գալիս անցնում է դեպի արևմուտք և դեմ առնում Ալաջայի լանջերին։
Եվ անպատճառ հարկավոր չէր, որ այդ ամըողջ տարածությունր ծածկված լիներ անեցիների տներով։ Մի քաղաքի սահմանները նրա տները չեն որոշում մանավանդ մի այնպիսի քաղաքի որի բնակիչների մի մասը հողագործությամբ և անասնապահությամբ էր պարապում։ Իսկ թե Անին այդպիսի բնակչություն էլ է ունեցել, այդ ցույց են տալիս եկեղեցիներին