նվաճողներին, որոնք մի թարմ ազգի ամբողջ թափով նոր էին դուրս եկել պատմության ասպարեզը։ Դրանք արաբացիներն էին, որոնց առաջնորդում էր երկրի վրա նոր հաստատված կրոնը իսլամը։ Իսլամի հիմնադիր Մուհամմետը վախճանվել էր 632-ին իսկ 8 տարուց հետո նրա հաջորդները կատարելով նրա պատվերները, իրանց արշավանքների մի ճյուղավորությունը արդեն մտցրել էին Հայաստան։
Բայց Հայաստանը մի անկախ ու առանձնակի նպատակ չէր արաբական աշխարհակալ սրի համար կռիվ էր մղվում ահագին Պարսկաստանին տիրելու համար: Եվ Հայաստանի մեջ առաձին անգամ մտած արաբական բանակը ավելի նպատակ ուներ սպառնական դիրք գրավել Պարսկաստանի հյուսիսում ու այդպիսով հեշտացնել բուն Պարսկաստանում դարծող բանակի հաջողություններ։ Ընկավ հին մակմեդական Պարսկաստանը Սասանյանների գործը ջարդվեց և ամբողջ ահագին պետությունը արաբական կալված դարձավ Դարերի ընթացքում Հայաստանը կռվածաղիկ էր Պարսկաստանի և Հռոմայեցինկի, ապա և բյուզանդացիների մեջ։ Արաբական տիրապետությունը, ժառանգելով Պարսկաստանը, շարունակեց նրա պայքարը Հայաստանի տիրապետության վերաբերմամբ։ 630 թվականներից հետո արաբները սկսեցին մի կողմից նվաճել Հայաստանը սարսափելի կոտորածներով և ավարառություններով մյուս կողմից կրիվներ մղել բյուզանդիայի դեմ Հայաստանի հանար։
Իսկ ինչպես էր վերաբերվում երկիրը այդ նոր տերերին:
Հինգերորդ դարի աոաջին կեսում վերջացել, էր Արշակունյաց թագավորությունը։ այնուհետև Հայաստանը չուներ նույնիսկ անվանական ազգային կենտրոնական իշխանություն, ինպիսին էր Արշակունյաց հարստություան իր զորության վերջին տուրում։ Երկիրը պահսլանեդ իր ներքին կազմակերպությունը, ենթարկաված մնալով Պարսկաստասին ու Բյուզանդիայի ներքին ինչպես հայտնի է, ֆեոդալական սիստեմն էր կալվածատեր իշխանների այն մեծ գանձը, որ, լինելով տեզային անկախ ինքնավարությունների սկզբունք չափազանց թույլ փոխադարձ