Էջ:Անի.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայրաքաղաք: Հրաշքի պես մի բան է նա երևում ասիական աշխարհի այս դժբախտ անկյունում: Բայց այդ հրաշքը երկնքից չէ ընկել: Մայրաքաղաքը իր թագավորության արդյունքն է, իսկ թագավորությունն էլ հրաշքի պես ծնվեց, հրաշքի պես փայլեց և, կարճ ապրեց, վաղանցուկ եղավ:

Իմ աչքի առջև մարմնացած էր այն ժամանակը, երբ այստեղ կյանք առավ մեր պատմության ամենազարմանալի երևույթներից մեկը, երբ տխուր ճակատագրին հավատարիմ իրականությունը մի կողմից քաջություն տաղանդ մտավոր ու կուլտուրական ընդունակություններ էր հանում երկրի երջանկության համար մյուս կողմից ներքին քայքայում, ապականություն էր դուրս բերում այդ լուսավոր երևույթի դեմ: Եվ Անին մի՞թե կենդանի հուշարձան չէփայլուն լուսատու վերածնության և խավար անկման ու անհամաձայնության:

Ինչ որ ներշնչում է Անին իր յուրաքանչյուր քարով, իր ամեն մի ջարդված դարդարանքով իրան չէ պատկանում, այլ այն տոհմին,որ ստեղծագործեց նրան և այն ժամանակներին, երբ նա ապրեց իբրև առաջինը հայոց քաղաքների մեջ: Ձեռակերտը իրան կերտողների մասին է խոսում Մայր եկեղեցու հիանալի կամարների տակ ինձ Տրդատ ճարտարապետն էր երևում: Իսկ այստեղ, Միջնաբերդում, ուր թագավորական անհայտացած պալատներն են թափված այս ընդհանուր տեսարանի այս ամբողջության վրա իմ աչքի առջև սավառնում էին խրոխտ, մեծագործ, բայց և դժբախտ Բագրատունիները:

Այս փառավոր հիշատակարանները նրանց հանճարը նրանց հսկայական ջանքերն են մարմնացնում միջօրեի պարզ, ջերմ լույսերով ողողված մթնոլորտի մեջ: Եվ ահա ես էլ նրանց հետ եմ:

Իններորդ դարի երկրորդ կեսի սկզբում Հայաստանը ապստամբված և նորից նվաճվող երկրի դրությունն էր ներկայացնում:

Այդ ժամանակից երկու հարյուր տարի առաջ էր երբ հայերը իրանց երկրում առաջին անգամ տեսան այն