Էջ:Անի.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստվածաբանական վիճարանությունների ու անհամաձայնությունները, այդ չէր նշանակում, թե չկան ընդհանուր քրիստոնեական շատ կարևոր շահեր որոնք պիտի միացնեն երկու ազգերը այնպիսի հարցերում ուր արդեն մասնավոր անհամաձայնությունները չէին խոսում, այլ քրիստոնեության լինելը-չլինելը։

Եվ Ռշտունին պատերազմ սկսեց արաբների դեմ, աշխատելով միացնել Հայոց և Հունաց ուժերը։ Նա հաղթություն էլ տարավ, բայց շուտով նկատեց որ քրիստոնեական համերաշխության գործը սաստիկ խախուտ է որ բյուզանդական բյուրոկրատիան և նեղ կրոնամոլությունը չպիտի ծույլ տան որևէ համաձայնություն, որևէ միություն ընդհանուր թշնամու դեմ։ Մի այնպիսի ահավոր ճդնաժամում, որ իսլամը իր արյունոտ թուրն էր բարձրացրել քրիստոնյա աշխարի վրա, բյուզանդական կայսրների համար կարևորը այդ վտանդի դեմ ուժեր զինելը չէր, այլ այն կրոնական վեճեր, որոնք Քաղակեդոնի ժողովի պատճառով մղվում էին Հայոց և Հունց Եկեղեցիների մեջ։ Թեոդորոս Թշտունին ականատես եղավ թե ինչպես Բյուզանդիայի կայսեր, անձամբ Հայաստան գալով, բռնությամբ հակադրում էր, որ այերը դավանափոխ դառնան։

Նա ատեց այդ բունությունը, նա շատ լավ հասկացավ, որ խղճի, համոզմունքի աղատությունը ավելի իսլամի ներկայացուցիչների մոտ կարելի է գտնել քան բյուզանդական քրիստոնեության լուծի տակ։ Նա հասավ նույն եզրակացության որին վաղուց հասել էին Սիրիայի և Աֆրիկայի քրիստոնյաները, այն է որ բյուզանդական քրթոդոքսության հակառակ քրիստոնյալի համար ավելի ձեռնատու է իսլամի հետ հաշտվելը այս սարսափելի դռան ու տխուր իրողությունը Ռշտունուց հետո էլ հարյուրավոր անգամ Հաստատություն գտավ թե մեր և թե ուրիշ ազգերի պատմության մեջ։

Շատ թեթև ու մեղմ պայմաններով Ռշտունին Հպատազության համաձայնություն կայցրեց արաբական արքունիքի հետ դա արաբացիներին մշտական տիրապետության առանջին հինքն էր, բայց ոչ վերջնականը։ Ռշտունու մահից հետո Հայաստանը երկար չվայելեց այդ դաշնադրության բերված հանգստությունը Ամեն ժամանակ, բոլոր հանգամանքների