մեջ նա իր թշվառ ճակատագրի գոհն էր, ճակատագրի, որ աշխարհագրական ու պատմական պայմաններն էին ստեղծել վաղուց ի վեր։ Նա ուներ իր ներքին ուժերը նա հարուստ էր մարտնչող տարրերով, բայց դժբախտությունը այն էր, որ այդ ուժերը հավաքողները ղեկավարողներ շատ քիչ կային համարյա երբեք կարելի չեղավ մի ներքին, միահամուռ համաձայնություն կայացնել կենտրոնացնել երկրի ամբողջ ռազմական կարողությունը։ Հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջը։ Ճիշտ է հայ առաջնակարգ նախարարների շատ և շատ անգամ է հաջողվել ազդեցիկ ղիրք գրավել իրանց դասակիցների մեջ միություններ կազմել, բայց դրանք երբեք ընդհանրական համազգային չեն եղել և միշտ էլ հայրենիքի շահերին չեն ծառայել։ Միշտ կովածաղիկ դարձաձ հզոր հարևաների մեջ երկիրը տարուբերվել է օտար, իրար հակառակ ազդեցությունների տակ։ Մերթ մի ազդեցությունն է գերակշիռ հանգիստացնել մերթ մյոսը, նայած թե նախարարական դասի ազդեցիկ և ընդունակ ներկայացուցիչները դեպի որ կողմն են հակված շատ չեն այն դեպքերում, երբ հայրենիքի իսկական շահերը այդ հսկումների իսկական պատճառներ դառած լինեն։ Փառասիրությունը շահամոլությունը հաճախ և տգետ ինքնահավանությունը գլխավոր նույնիսկ և միակ դերակատարներ են եղել։ Եվ անձնական հաշիվները, սեփական տան շահերը ամեն անգամ մեկի արածի դեմ կանգնեցրել են մյուսին։ Այս պատճառով էլ համարյա միշտ արտաքին սարսափելի վտանգների առաջ ներկայացել է ներքին անհամաձայնություններից ծվատող մի թույլ երկիր։
Այս ողբալի դրությունն էր տիրում Հայաստանի մեջ և այն ժամանակ, երբ նա կովածաղիկ էր Արաբիայի և Բյուզանդայի մեջ։ Նախարարական համակրանքները կամ Բյուզանդայի կողմն էին թեքվում կամ իսլամի կողմը։ Եվ երկիրը ավերվում էր, որովհետև նրա համար մրցող կողմերից ոչ մեկը չեր ուզում ձեռք վերցնել նրանից։
Այդ տատանումները պիտի հարկադրեին արաբներին վերաբերվել Հայաստանին իբրև մի անվստահելի, վտանգավոր երկրի, որ ի լրումն ամենայնի, կրոնով միացած էր