Էջ:Անի.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնաջինջ անելու համար։ Առաջին մեծ պատճառը Վարդանակերտի կռիվն էր երբ նախարարական մի փոքրաթիվ գունդ հազարավոր արաբացիներ կոտորեց: Դրա վրեժն առավ Նախիջևանի Կասըմ կամ Կաշմ զորապետը խարեոլթյամբ իր մոտ հրավիրելով հարյուրավոր նախարարների և նրանց զինվորներին և այդ ամբողջ բազմությունը եկեղեցո մեջ այրելով: Այրվողների թիվը, ինչպես ավանդված է պատմական հիշատակարանների մեջ, հասնում էր 1200 ի, իսկ այն տարին (705) երբ կատարվեց այդ ստոր բարբարոսությունր, արաբական պատմագիրները կնքեցին «կրակի տուրք» անունով:

Բայց այդ զարհուրելի կրակը ոչ միանգամայն չափեց ոչնացրեց հայ նախարարությունը ոչ էլ արաբական լուծի գործը հեշտացրեց հարստահարությունները, կեղեքումները մասնավոր ապստամբական շարժումներ էին առաջացնում Հայաստանի զանազան կողմերում: Արաբացիները անգթությամբ ճնշում էին այո ապստամբությունները, աշխատելով թուլացնել երկիրը թե կոտորածներով և թե ռազմիկ տարրերը Հայաստանի սահմաններից դուրս քշելով, հայ ազնվական դասակարզը սոսկալի հարվածներ էր ստանում Կոտորածից ազատված նախարարական տները ամբողջ ընտանիքներ, գերի էին ուղարկվում խալիֆների մայրաքաղաքը:

Ահա այդպիսի մի ապստամբական դրություն էլ ներկայացնում էր իններորդ դարի կեսը, երբ անհայտ էր մեր Անին է, երևի, միմիայն այս միջնսբերդի սահմաններում էր ամփոփված:

Բայց այս անգամ արաբական իշխանությունն էլ ուրիշ կերպարանքով էր հանդես գալիս: Տիրում էր Արբասյան տոհմր ընդհանրապես արատավոր դաժան ու անգութ մի տոհմ որ բարձրացրկ էր խալիֆների իշխանությունը: Հիմնել էր բաղդադ մայրաքաղաքը բայց սնկման ու քայքյման սկիզբն էլ էր դրել: Այլևս իսլամի նվաճող հաղթանակով ահարկեու ուժը արարները չէին կազմում: Թոսագել էին նրանք, բավականություններով և հեշտասիրությամբ լի կյանքը զրկել էր նրանց նվաճողական թսփից: Խալիֆները իրանց անձնական ապահովության համար այլևս տեղական արաբ