Jump to content

Էջ:Անի.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ ամենից ուժեղ խոսում էին տոհմային շահերը: Բագրատունիները ժամանակի ամենահարուստ Հայ իշխաներն էին, այնքան հարուստ, որ կարողացել էին շատ ընդարջակ կալվածքներ գնել մյուս իշխաններից: Այդ կալվածքները արդեն բավական էին մի թագավորություն կազմելու համար Բագրատունիներն էին պատկանում Արարատյան և Հայոց նահանգների կեսից ավելին, մեծամեծ կալվածքներ Տուրուբերանի, Բարձր Հայքի և Գուգարքի մեջ: Ահա այս տեղերն ազատեց Սմբատ սպարապետը Բուղայի անգթություններից: Բայց ազատեց ինչ գնով: Ծանր է նորից կրկնելը:

Աբու Մուսեն անվերջ դիմադրել չեր կարող իր սարի ժայռոտ գագաթից: Մի տարին էլ շատ մեծ հերոսություն էր բարձր գագթից պաշարված և ամեն տեղից կտրված լեռնական զորքի և նրա Հրամանատարի համար: Չհաղթելով արաբական սրերից նա կարող էր հաղթել ավելի սարսափելի թշնամուց սովից: Գտնվեց պատվավոր ելք, որ Աբու Մուսեն հայտարարեց, թե ինքը երբեք չէ էլ մտածել Խալֆիի հպատակությունից դուրս գալու մասին և պատրաստ է լսլ նրա հրամանը: Բուղանն էլ հաղթելու հույս չունենալով շտապես այդ մասին հայտնել Բաղդադ և հրահանգներ խնդրել Սմբատ սպարապետ անկասկած, դեր կատարեց այդ բանակցությունների մեջ:

Խալիֆից եկած պատասխանն այն եղավ, որ Աբու Մուսե ցած դնե զենքը, պատիվներով դուրս գա բերդից և իբրև ազատ ու պատվավոր իշխան գնա ներկայացնելու Բաղդադի արքունիքին: Պատերազմը վերջացավ:

Քթիշ սարի ստորոտում, Բուղայի բանակի մեջ Իրար հանդիպեցին երկու ծայրահեղությունները: Մեկը հերոսի փայլով, ուժով պաշտպանվող ազատությունը իրավունքի, արագության, անկախության պատերազմող ոգին, իսկ մյուսը ալեզարդ, հարուստ սպարապետը աղաչանքի, խոնարհության. ամենատխուր կոմպրոմիսների ներկայացուցիչն էր: Մեկն ասում էր զարկիր ու ստացիր, մյուսը պատասխանում էր,