իրականությունը իր համար գոնե մասամբ անվնաս դարձնելու համար խնամիական կապեր հաստատեց իր ժամանակի երկու գլխավոր իշխանական տների հետ ամուսնացնելով իր երկու աղջիկներին Սյունյաց և Արծրունի իշխանների հետ: Եվ այդ ամուսնությունները գոնե Աշոտի կենդանության ժամանակ ցանկալի պտուղներ տվին Փեսաները հպատակված էին իրանց աներոջ և երեք հռչակավոր ազնվական տոհմերը կատարյալ համաձայնության ու համերաշխության մեջ էին:
Ասել թե այդքանը բավական էր Բագրատունի տոհմին թագավորական ծիրանի պատրաստելու համար, կնշանակեր նվազեցնել Աշոտի նշանակությունը, կար դեռ գլխավորը: Բարոյական աշխարհաշեն առաքինությունները հազիվ թե երբևիցե գահ պատրաստած լինեն մեկի համար, եթե դրանց հետ միացած չէ զինվորական ընդունակությունը: Մի այնպիսի ժամանակ, երբ ամեն տեղ տիրում էր զորեղի իրավունքը, երբ սուրն էր հարցեր վճռողը, պատմություն ստեղծողը, մեր Աշոտը չէր կարող մի քայլ առաջ գնալ, եթե լիներ մի խաղաղ քրիստոնյա՝ պատերազմը ատող կամ, որ ամենավատն է պատերազամից վախեցող: Նա լավ ուսումնասիրել էր զինվորությունը, նա քաջ զորավար էր,- ահա թե ինչն էր գլխավորը արդեն այն հանգամանքը, որ նա մի մեծ հարուստ ու շեն երկրի տեր էր ինքնըստիքյան մի նշանավոր ուժ էր ներկայացնում: Աշոտը իր ձեռքի տակ ուներ 40000 հոգուց բաղկացած մի բանակ: Մի ճնշող քանակություն չէր դա, որ ահագին գերակշռության չափը ապահովեր: Ընդհակառակն շրջապատող պետությունների զինվորական կարողության հետ համեմատած դա մի շատ համեստ ուժ էր: Բայց ի՞նչ կարող էր անել Աշոտը, երբ երկիրը այդքանն էր մատակարարում: Մնում էր, որ նա մեծ հեռատեսությամբ շահագործեր այդ ուժը, վարեր այնպիսի մի քաղաքականություն, որ միակ հնարավորն էր գոյություն ունեցող հանգամանքների մեջ:
Մենք արդեն տեսանք այդ քաղաքականության հիմնական ձգտումը, հենակետը: Դա Սմբատ Խոստովանողի կտակած սկզբունքն էր Աշոտը այնպիսի հավատարմություն ցույց տվեց արաբական իշխանության, այնքան