խոհեմությամբ տարավ իր ստանձնած սպարապետությունը, որ իր հոր նահատակությունից հետո անմիջապես, երբ գազան Մութեվաքիլ խալիֆը սպանվեց իր որդու ձեռքով (861), ստացավ «Իշխանաց իշխանի» պատիվը: Դա առաջին քայլն էր, որ տանում էր դեպի քաղաքական հաղթանակներ:
Բայց որքան իրական ու խելացի էր այդ քաղաքականությունը, որքան լավ էր նա համապատասխանում հայրենիքի պատվին ու շահերին:
Քաղաքական ազատություն ազգերը սովորաբար ստանում են զենքի միջոցով: Հայ ազգին երբեք խորթ ու անհասկանալի չէ եղել այս համաշխարհային ճշմարտությունը: Հայաստանը իր պատմության ընթացքում շարունակ ապստամբական գրություն ներկայացնող երկիր էր, երբ նրա տերերն էին պարսիկները, հռոմեացիները: Արաբական տիրապետության շրջանում էլ մոտ երկու դար, ինչպես տեսանք, ապստամբություններ էին, որ բարձրացնում էին իսլամ լուծի դեմ:
Սակայն օրով և արյունով հայերին շատ քիչ է հաջողվել իրանց հայրենի ազատությունը պահպանել, նրանց տերերը չափազանց մեծ և ուժեղ աշխարհակալներ էին: Արաբական բռնակալության դեմ էլ անզոր հանդիսացան երկրի ապստամբական նահատակությունները: Նրանք ընդհակառակն ավելի ևս ծանրագրին իսլամի երկաթե լուծը և առաջ բերին այն սարսափելի վտանգավոր ծրագիրը այդպիսին էր ինչպես գիտենք, երկրի ռազմիկ ուժերի, իշխանական տոհմերի բնաջինջ լինելու արաբական քաղաքականությունը:
Մի նրբամիտ հեռատես քաղաքագետ, կանգնելով այս դարավոր իրագործությունների ասպարեզում հետ ու առաջ նայելով պիտի հասկանար, որ ապստամբական ուղղությամբ առաջ գնալու տեղ այլևս չկա: Եթե չպետք է թույլ տալ, որ երկիրը կատարելապես ուժասպառ դառնա, ապա նույն այդ գործիչը պիտի հարց տար իրան, թե ի՞նչ պիտի ստանար երկիրը եթե նույնիսկ հաջողություն էլ գտներ իր ապստամբությունների մեջ:
Լավագույն դեպքում նա պիտի դուրս գար արաբական լուծի տակից, բայց իսկույն բյուզանդական լուծի տակ