ընկնելու համար: Իսկ այս լուծը արաբականից զանազանվում էր նրանով միայն, որ մահմեդական չէր, քրիստոնեական էր:
Կարող էր նա բերել ազատություն, հանգստություն: Անցյալը` հարուստ փաստերով ցույց էր տալիս, որ այո, կարող էր, եթե միայն երկրը հրաժարվեր իր քաղաքական և եկեղեցական իքնուրույնությունից այսինքն դադարեր սոանձին ազգ լինելուց: Բյուգանդականությունը կրոնական նեղ անհամբերողություն էր, իսկ տեղային, ազգային ինքնավարությունների վերաբերմամբ անհաշտ թշնամի:
Ահա այս հաստատ իրողությունները հեռատես, ուսգանգավոր գործչին պիտի ցույց տային, որ արաբական լուծը դեռ այնքան բացառիկ մի դժբախտություն չէ, որ անկարելի լինի նրա հետ հաշտվել որևէ պայմանով, որ մահվան և կյանքի հարցի չափ անհրաժեշտություն լիներ նրան բյուզանդական լուծի հետ փոխելու: Ապացույցը մի խոշոր օրինակ Թեոգորոս Ռշտունին:
Դեպքերն ու իրողությունները այդպես տարրալուծող քաղաքագիտական նուրբ միտքը մեր Աշոտն էր:
Պատմական մեծագործություն կատարել կարող է այն խոշոր խելքը, որ անցյալի և ներկայի տերն է հանդիսանում, որի համար աշխարհի կարգերը պատմական և ընթացիկ իրողությունները խոսուն առաջնորդներ են և չեն թույլ տալիս մոռանալ գլխավորը: Հիմնականը ընկնել Աբբասյանների ետեից:
Աշոտը չմոռացավ դարավոր ահեղ իրականությունր - այն, որ Հայաստանը հարևան հակառակորդ մեծ պետությունների մեջ տրորվող մի երկիր էր դարերից ի վեր: Փոխվում էին տրորողները, բայց չէր փոխվում տրորվողի դրությունը: Վերացնել այդ ճակատագիրը անկարելի էր, այդպես են վկայում մի շարք արյունոտ դարեր անցյալում: Եվ տրորվողին մնում էր հարմարվել իր դրության շահագործել: Հանգամանքները իր օգտին, լրջությամբ և աոանց կանխակալ նախապաշարմունքների վերաբերվելով նրան տրորող կողմերին:
Լուրջ վերաբերմունքը կարող էր արաբական բռնակալության խորքերում գտնել այն շահավետ հանգամանքը, որ