խոշոր գումար: Ահա ինչ էր նշանակում մի նետով երկու նապաստակ սպանել: Որքան կարևոր էր հավատարմության փաստը այնքան գուցե և ավելի կարևոր Բագրատունյաց կալվածքների սահմանը մեծացնելը հարց է սակայն թե որքան մաքուր էր այդ միջոցը
Սակայն ի պատիվ մեր հերոսի պետք է ասել որ նա ի չարը չէր գործ դնում այդպիսի քաղաքագիտական ընդունակությունը և որ գլխավորն է ստրկական չափազանցություններով չէր ընգծում իր հավատարմական պարտականությունները Երբ օրինականությունը երկրի հանգստությունը պահանջում էր նա գործում էր համարձակ նույնիսկ զենքի ուժով:
Այսպես նա Հայաստանի սահմաններից դուրս վռնդել Ահմեգ ոստիկանին որ դեռ նոր Հայոց սահմանները մտած ուզում էր Պարտավի և Մանազկերտի մահմեդական իշխողների հետ մի դավադրություն կազմել հայ նախարարներին Դվինում կոտրելու համար: Աշոտը վերին աստիճանի ճարպիկ և զգույշ միջոցներով կարողացավ բռնել ոստիկանի գաղտնի դավադրական թղթակցությունները, որոնց վրա հիմնված պահանջեց ոստիկանից հեռանալ Հայաստանի սահմաններից: Ապա նա իր զենքը դարձրեց Ահմեգի լավակիցներից մեկի Մանազկերտի էմիրի դեմ պաշարեց այդ բերդը և ընկճեց Էմիրին:
Եվ Բագրատի խալիֆը չէր կարող անբավական լինել Աշոտի այդ խիզախ գործողություններից, քանի որ ամեն ինչ կատարվում էր նույն խալիֆի իրավունքներն ու հեղինակությունը պահպանելու համար Վրաստանն էլ հանձնված էր Աշոտի հսկողության և հենց որ այնտեղ որևէ վտանգավոր խլրտում էր սկսվում Աշոտը իսկույն վրա էր հասնում, խաղաղություն էր հաստատում հեռացնելով խռովականներին Վրաստանի իշխանական դասակարգի հետ էլ Աշոտը բարեկամացել էր խնամիական կապերով հարմար դեպքում նա չէր մոռանում իր կալվածների սահմանները ուղղելը այսպես նա վրաց տիրապոտությունից հանեց Շիրակի սահմանակից Աշոցք գավառը: