զինվորական է որքան և խաղաղ գործիչ Աշոտը ամրացնում էր սահմանները նոր բերդեր էր շինում:
Նրա ուշադրությունից չվրիպեց և Անին: Դեռ փոքրիկ ու անզարդ մի տեղ էր նա բայց հնուց հռչակված իր ամրությամբ: Եվ նա ավելի ամրացրեց այդ բերդը կարծես հանձնարարում էր իր հաջորդներին, իմանալով որ ձեռնարկած գերծի իր սերունդների հավիտենական փառքը այստեղ պիտի անմահանա
Տարիներն էլ չազդեցին այդ զարմանալի մարդու վրա: Տեսանք նրան 30ից անց հասակում ժառանգած իր հոր պաշտոնը որկար կյանք էր տված նրան հասել էր արդեն 70ին բայց դարձյալ գործում էր երիտասարդական եռանդով:
Եվ նրա ահագին ջանքերը այն երկարատև, հաստատուն բարօրությունը, որ նրա ձեոքի գործն էր վերջապես բերին վաղուց ցանկացած պտուղը: Հայերի մեջ մի շարժում սկսվեց Աշոտի փեսաների ձեռներեցությամբ, բայց համարյա բոլոր իշխանների հաճությամբ հայոց աշխարհը խնդիրք ներկայացրեց Մոթամեգ Բիլլահ խալիֆին որ փոխանակ իսլամ ոստիկան ուղարկելու Հայաստան այդ պաշտոնը տրվի Աշոտ իշխանապետին: Խալիֆի վեհապետական իրավունքները մազի չափ չէին վնասվում Հայաստանը դարձյալ մնում էր նրա հարկատուն:
Մենք չգիտենք այս ձեռնարկության մանրամասնությունները, չգիտենք նույնիսկ թե ովքեր պատգամավոր գնացին Բաղդադ բայց անկասկած է որ խալիֆի արքունիքում պատրաստված էր բարեհաջող տրամադրություն և պատրաստողների մեջ աոաջինը ինքը Աշոտն էր: Պետական բարձր պաշտոնյաների մեջ նա ուներ իր բարեկամները, որոնք անձամբ ճանաչում էին նրան Եվ վերջապես ինչն էր ավելի լավ պատրաստող քան 30-33 ամյա անխոնջ գործունեությունը որ ամենալավ գրավականն էր խալիֆի համար թե ապստամբական իրարանցումների խառնարկությունների այդ սաստիկ վտանգավոր ժամանակներում Հայաստանի հարկատվական հպատակությունը ամենալավ կերպով ապահովված կլինի նրան ինքնավարություն տալով