Jump to content

Էջ:Անի.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետք է ասել ոբ այդ զգուշությունը խոհեմությունը, այդ ինքնազսպումը ավելորդ չէին Աշոտը տեսնում էր, որ իր առջև մահմեդական աշխարհն էր Նա թուլանում էր ներքուստ, բայց դեռ սպառնալից և ուժեղ էր արտաքին թշնամիների դեմ: Բյուզանդիան դեռ ընդհարվում էր նրա հետ դեռ պարտություններ էր կրում Այդ մահմեդական աշխարհում մի ապստամբված մահմեդական և նույն վիճակի մեջ գտնվող մի քրիստոնյա նահանգի դրությունը չէր կարող միևնույնը լինել Ապսաամբ մահմեդականը ղարձյալ մահմեդական էր, մինչդեռ ապստամբը քրիստոնյայի դեմ դուրս էր դալիո կրոնական կատաղությունը: Իսլամը սրբազան պատերազմը նվիրագործել էր ոչ իսլամ ազգերի դեմ և ապստամված առհասարակ զինված քրիստոնյան իր դեմ պիտի հաներ նույնիսկ իրար հակառակվող մահմեդականներին պիտի առիթ տար նրանց գործադրել իր վրա կրոնով սրբագործված անգթությունները:

Ոչ Աշոտը, զիքված մեծ համբերությամբ իր օգտին էր ծառայեցնում բոլոր նպաստավոր հանգամանքները այն ամենը ինչ կար նրա երկրում և երկրից դուրս Միշտ անխոմջ? հսկող միշտ ժողովրդի բարօրության հզոր ախոյան, նա բարոյական ս Հագին հեղինականություն ձեռք բերեց բազմաթիվ հայ իշխանական տոհմերի մեջ և նրա օրով մենք չենք տեսնում որ Հայաստանի այդ հարյուրգլխանի հիգրաններքիս դժբախտ խռովություններով ալեկոծեր երկիրը Աշոտը զսպում էր Աշոտը կարգադրում էր այստեղ էլ գործադրելով իր սիստեմը այն է ցնցումներ չառաջացնելով կրքեր չվառելով այլ խաղաղ միջոցներով իմաստուն կարգադրություններով Եվ նրան լսում էին նրան հպատակվում էին:

Իհարկե Աշոտը մի անպատական ճգնավոր չէր որին միայն խոսքն է տված միայն բարոյական քարոզը նա հենվում էր իր զինվորական ուժի վրա, երբեք չմոռանալով որ աշխարհիկ գործերում բարոյական հեղինակության հենակետը արդարություն պաշտպանող սուրն է դրսի և ներսի թշնամիները տեսնում էին որ հայ իշխանապետը նույնքան