Էջ:Անի.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ ամեն ինչ հնազանդվում էր նրանց բայց և այդպես, չկա նրանց մեջ մեկը որ իրական օգուտ, հասցրած լինի իր քուն հայրենիքին որ իր ամենակարող ուժի, իր ընդունակության մի մասն էլ նվիրած լինի իր ազգակիցներին։

Ընդհակառակն, հայերը Բյուզանդիայոմ հիմնավորապես մոռանում էին իրանց հայությունը, հաճսխ ուղղում էին իրանց թույլ ու խեղճ ազգակիցների դեմ բյուզանդական օր թոգոքսության զենքերը։ Այն ժամանակներից է երևի, որ բացարձակ ճշմարտություն դարձար թե հայը օտար երկնքի տակ օտարի ծառայության մեջ կարող է նույնիսկ հանճար ցույց տալ, իսկ իր ազգի համար լինել միայն հեռվից նայող մի հռչակավոր անուն և ուրիշ ոչինչ։

Դա դարձյալ միևնույն դրությունն էր բնոր շում, այն որ հայը իր երկրի մեջ իր ընդունակությունները գործածելու և վարձաարվելու ասպարեզ չէր գտնում որովհետև այնտեղ համայնականություն չկար որովհետև ֆեոդալական սիստեմը ամեն ինչ մանրացնող էր, սեփական շահերի մանր մունր, միմյանց հակառակ, թշնամի հաշիվներ էր։

Ահա այգ մանրող ուժը դուրս եկավ և Բագրատունիների դեմ բերելով իր հետ ինչպես միշտ կռիվ, ատելություն, քայքայում ընդհարման առաջին սարսափելի ծանրությունը վիճակված էր կրել Աշոտի որդուն և անմիջական հաջորդին՝ դժբախտ Սմբատին որի ողբերգական կյանքի հետ մենք փոքր ինչ ծանոթացանք Շիրակավանի մոտով անցնելիս։ Հարվածը գալիս էր ընտանի թշնամուց հարազատ քրոջ որդուց։

Ֆեոդալական կազմակերպության մեջ մի տոհմի ուժեղությունը կարող էր նշանավոր աստիճանի հասնել, եթե հաջողվում էր միանալ հարևան տոհմերի հետ։ Այդ միությունը սովորաբար գլուխ էր գալիս բարեկամության կապետով։ Արդեն տեսանք որ Աշոտը իր զարմանալի շենքր հաջողությամբ կառուլցանելոլ համար, խնամիացավ Վասպուրականի Արծրունիների հետ այդ խնամիությունը օգտակար հանդիսացավ բայց ոչ երկար ժամանակով։ Ֆեոդալական սկզքունքը կարող էր մոռանալ նույնիսկ ազգակցական կապերը, Գագիկ Արծրունին, Աշոտի թոռը, միացավ Ատրպատականի