Jump to content

Էջ:Անի.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յուսուֆ ոստիկանի հետ և կատաղի կռիվ հայտարարեց քեռու դեմ հետևանքը հայտնի է Սմբատ նահատակցի սոսկալի տանջանքներով իսկ Գագիկը թագ ստացավ Բաղդադից: Եվ այս պառակտումը տեղի էր ունենում Աշոտի թագավորելուց հազիվ 20-21 տարի անցած:

Յուսուֆը իմացավ գործի դարձնել ֆեոդալական անմիաբանաթյունը: Տեսնելով որ Բաղդադի արքունիքի հաճությամբ կազմված հայկական թագավորությունը աշխատում է մեծանալ ընգհանրսկան ուրեմն և անհամեմատ ուժեղ դառնալ, նա շտապեց բազանության կռվախնձորը գլորել հայ իշխանների մեջ: Գագիկը ամենյան հեշտության թագ ձեռք բերեց: Բայց պատմությունը կարող է փոքր ինչ խնայել այս անունը իրդատաստանի առաջ գոնե այն պատճառով որ նա թագավորելուց հետո էլ չշարունակեց իր անզուսպ կատաղությունը Բագրատունիների դեմ վերջում նա զղջացող չարագործ դարձավ, և Վասպուրականի թագավորության շարունակեց իր գոյությունը այլևս չխառնելով Շիրակի գործերի մեջ:

Սակայն Յուսաֆի պես մարդը շատ քիչ պիտի վախենար այս հանգանանքից Գագիկ Արծրուն ու նման անհատներ շատ էր տալիս այ ֆեոդալականությունը Սմբատի հաջորդ Աշոտ Երկաթը թագավորությանը ժառանգելուց մինչև մահ, ամբողջ 14 տարի կռվեց Յուսուֆի և մանավանդ նրա անբարոյականացրած հայ նախարարների դեմ որոնք չէին ուզում ճանաչել նրա իշխանությունը նկատենք որ այդ նախարարներից մեկը Աշոտի աներն էր:

Երկու Բագրատունիները կռվում էին հերոսաբար բայց չկարողացան զսպել ֆեոդալականությունը հաղթվողը դարձյալ պետական միության գաղափարն էր և Բագրատունիների հարկադրված եղան ձեռք վերցնել այդ գաղափարից նրանք Արծրունիների մնան, ամփոփվեցին իրենց կալվածների սահմաններում: Դա հարցի ամենալավ թեև ոչ արմատական լուծումն էր: Գոնե տանը, իրենց սեփական գավառում Բագրատունիները ազատ էին ցույց տալու, թե ինչ աշխարհաշեն մեխագործություների են ընդունակ:

Այդ ինքնամփոփման ժամանակ առանջին գործն է մեր