Էջ:Անի.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկին առանձին- առանձին, զանազան ժամանակներում, խորտակվեց:

Առաջին ընկնողը Վասպուրականն էր Արևելից առաջացող վտանգը սելջուկյան արշավանքը եկել կանգել էր նրա դիմաց: Ի՞նչ անել: Ֆեոդալականությունը մահվան րոպեին էլ հավատարիմ մնաց իր ավանդական ոգուն: Տեսնելով, որ անկարելի է սեփական ուժերով դիմադրել վտանգին, Արծրռւնիների գահը շտապեց ընկնել Բյուզանդիայի գիրկը: Դա արևմտյան վտանգն էր, բայց այնքան սարսափելի չէր միամիտ հայ իշխողների համար, քանի որ երևան գալիս զինված ոչ թե սրով, այլ նենգավոր քաղաքականությամբ: Կյանքի պատուհաս չէր բերում այդ վտանգը, և Արծրունիները կարծեցին, թե մեծ իմաստությամբ են գործում իրանց ազատության համար մի առուծախ առաջարկելով բյուզանդացիներին: Վասպուրականը փոխանակվեց Սեբաստիայի հետ: Արծրունիները իրանց ժողովրդի, իրանց գահի հետ վեր կացան գնացին իրանց գնած տեղը: Նրանք չգիտեին, որ կարելի է ժողովուրդ գաղթեցնել, բայց չէ կարելի հայրենիք փոխադրել մի տեղից մյուս տեղ, թագով պսակված գլխի մեւ չկար այն հասկացողությունը, որ թագր ուրիշ ազգերի ողորմությամբ չէ կարելի գահել, այլ պետք է հենված լինի սեփական ուժի վրա:

Սեբաստիա գնացին վասպուրականցիները, ոչ թե ազատվելու, այլ կուլ գնալու համար: Բյուզանդիան գրավեց հայ ֆեոդոլներին իր ներսը և արագ մարսեց նրանց:

Այդ միջոցը իր հեշտությամբ, իր օգտավետությամբ այնքան ձեռնտու էր բյուզանդդականության, որ Վասպուրականից հետո հերթը հասավ Շիրակին:

Այստեղ դեռ այնքան ահարկու չէր սելջուկյան վտանգը, ուստի ուրիշ տեսակ հող պատրաստվեց խաղաղ նվաճման համար: Շիրակում սաստիկ էր բյուզանդական ազդեցությունը: Հունական կրթությունը շատ տարածված էր հայ ազնվականության մեջ: Թագավորական տոհմն էր, կարծեմ, որ օրինակ էր տալիս: Երկիրը շարունակ շփման մեջ էր Հայաստանի բյուզանդական բաժնի հետ, իսկ Կ. Պոլիսը իր ճոխություններով գրավում էր թե իշխաններին, որոնք