Jump to content

Էջ:Անի.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա կործանում բերեց: Կործանումը երկար ժամանակից ի վեր էր պատրաստվում: Հայ ֆեոլադականությունը դեռ կարող էր բաժան բաժան ապրել թագավորել, տոչորվել փառամոլությունից քանի որ Հայաստանի տերը թույլ կազմալուծվող խալիֆայությունն էր: Բայց նրա դժբախտությունը հեռու չէր: Պատմության անողոք օրոնքով թույլերը կենսունակություն չունեցողները դուրս պետք է նետվեին ասպարեզից: Դա Բաղդադի արքունիքի ճակատագիրն էր: Նրա անկման հետ Երևան են գալիս նոր հանգամանքները: Արևմըտյան Ասիայում դարձյալ կազմակերպված ուժն է գլուխ բարձրացնում: Բյուզանդիան գերակշռող է հանդիսանում իբրև տիրապետող: Սա առաջին ահավոր վտանգն էր հայ ֆեոդալականության համար: Հեռավոր արևելյան երկրներից այդ վտանգի առաջն էր գալիս մի ուրիշը ավելի անողորքը, ավելի ահավորը:

Երկուսս էլ պիտի իրար հանդիպեինք, իրար հետ ընդհարվեին Հայաստանի հողի վրա: Եվ նրանց մի շունչը բավական պիտի լիներ, որ հայ ֆեոդալականության ստեղծած թագավորությունները տապակվեին խաղ թղթերից շինած տնակների նման:

Վերևում ասացինք, որ Աշոտ Բագրատունին բաց արավ մեր պատմության մեջ մանր գավառական թագավորությունների շրջանը: Այստեղ ասենք, որ տասնմեկերորդ դարի առաջին կեսում, երբ մեր հիշած երկու վտանգները հետզհետե աճում մեծանում էին: Հայաստանում բացի մեզ ծանոթ երեք թագավորություններից (Վասպուրական, Շիրակ, Կարս) կարին և Սյունյաց: Աղվանից և Լոռու լեռնային թագավորությունները: Թիվը բավական է, որ դւք ասեք, թե թագավորությունների մի ամբողջ ցանց կար: Սակայն ցանցը մի որոշ կապ է ենթադրել տալիս իր բաղկացուցիչ մասերի մեջ, մինչդեռ դուք գիտեք, որ ոչինչ միացնող կապ չկար մեր այդ թագավորությունների մեջ: Նրանք նստած էին իրենց փառահեղ առանձնության մեջ: Եկավ արտաքին ուժը և