Էջ:Անի.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարոտ էլ չէ այս մարդը որևէ հանձնարարականի, հայոց պատմության փոքրիշատե ծանոթ հայի համար դա մի զզվելի հասկացողություն է մի դավաճան որ Անիի թագավորության հոգեհանը հանդիսացավ: Այստեղ կարելի է այդ ատևլի տիպի առանձնահատուկ մի քանի գծերը բնորոշել որպեսզի ընթերցողը իմանա, թե դա մի բացառիկ հրեշ չէր գլխովին չարության և ավերանքի համար ստեղծված:

Վեստ Սարգիսը մի ազդեցիկ իշխան էր, խոշոր կալ վածատեր Շիրակում նրան սյունեցի են անվանում բայց այգ անունը լոկ նրա ծագումը պիտի հայտնե նա Սյունիքում չէր ապրում ամուսնացած էր Գրիգոր Մագիստրոսի աղջկա հետ և, այդպիսով բարեկամացած էր ժամանակի իշխանական ամենս, ազդեցիկ տոհմի Պահլավունիների հետ այդ ամուսնությունը նրան հայտնի գիրք պիաի տար այս կողմերում:

Սակայն Սարգիսը առանց ամուսնության էլ դիրքի տեր մարդ էր:«Վեստ» բառը որ անբաժան կպած է նրա տխուր անվան հունական պաշտոնը աստիճանի անուն է նա ցույց է տալիս որ Սարգիսր պարզապես մի բյուգանդական պաշտոնյա էր այդ իհարկե չէր խանգարում, որ Սարգիսը մի ջերմեռանդ կրոնասեր հայի համբավ էլ վայելե և իրավ Աամվել Անեցին գրում է Մեծապատիվ Վեսան Սարգիս զկնի բազում շինուածոց բերդից և եկեղեցեաց զհրաշալի զվանս զխծկօնս շինեաց պայծառ պսակավ զարդարետլ զքուարանն: Այսօր էլ կա խծկոնքի վանքը, որ Անիից շատ հեռու չէ և նրա արձանագրություններից մեկի մեջ այսօր էլ խոսում է բյուգանդականշ շատ շողոքորթված, իր դիրքով և աստիճաններով հպարտացոդ և շլացնող պաշտոնյան նրա մասին ասված է «Ռրգիացեալ և սիրելի ճորտերից թագատրաց հոռոմոց առեալ երից պատիւ անթիպաս պատրիկ, վեստ և դուկ արևելից»

Բյուրոկրատի մի տիպիկական դեմք: Մենք փաստեր չունենք սլնդելու թե Սարգիսը իրապես պաշտոններ է վարել բյուգանդական ծառայության մեջ: Կարող է այնպես էլ եդած լինել որ այդ պատիվները այդ աստիճանները նա ստացել է առանց իրական ծառայությունների, լոկ իբրև