Էջ:Անի.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հավատացնում են, որ Անիի շրջականերում 20.000 բյուզանդական դիակներ էին փռված:

Արյունոտ պայքարը վերջաված էր: Անին հաղթանակի ավետիսն ստացավ հաղթության տոնը իր հետ մայրաքաղաքը մտցրեց արդեն 16 տարեկան կորովի երիտասարդին նա ուրախ էր, ժպտուն այդ Բագրատունին ավաղ վերջինը: Ծերունի հերոսը առաջնորդում էր նրան դեպի Մայր եկեղեցին, դեպի հայրենի ժառանգությունը դեպի թափուր գահը, որին դավաճանությունը ոչնչացած էր հայտարարել: Իր բոլոր գեղեցկություններով զարդարված Անին այդ օրը մոռացավ իր բոլոր ցավերն ու գրկանքները, որ կրել էր այդ երկու մռայլ տարիներում:

Բայց դժբախտ երիտասարդ դավաճանը տեսնելով իր գործի խորտակումը, Հուդայի առաքինությունն էլ չունեցավ, խեղդող թոկին չդիմեց այլ, տարաբախտաբար հասկացավ, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Նա վերցրեց թագավորական գանձերը և փակվեց Միջնաբերդում: Արդյոք ա՞յս Միջնաբերդում, ուր մենք ենք նստած թե այն մյուսում Գզգալեի ժայռերի վրա: Ինձ թվում է թե այնտեղ պիտի լիներ:

Վահրամ իշխանը վերջացնելով իր գործը, գնաց իր ծերության հանգիստը վայելու իր ամրոցում իր Մարմաշենի հովանու տակ: Նա ճանաչում էր իր թագավորեցրած երիտասարդին դիտեր,որ նա կարող է և կիմանա կատարել իր պարտավորությունները:

Եվ Գագիկը, իրավ, հանդես եկավ մի հերոս անվախ երիտասարդի բոլոր կատարելություններով, բայց և միամտությամբ: Մենակ, առանց նույնիսկ մի հատ թիկնապահի նա մտավ Միջնաբերդը երևաց գարնանամուտ Վեստ Սարգիսին և հրամայեց նրան հեռանալ իր քաղաքից: Միայն այդքանը Գագիկի այդ վարմունքը հասկանալ չի կարելի, եթե չլինի միայն մի հանգամանք՝ այն որ Սարգիսը Գրիգոր Մագիստրոսի փեսան էր: Գրիգորը ինչպես գիտեք, Վահրամ Իշխանի եղբորորդին էր, և սկզբում նույնպես մոտ էր Գագիկին նույնպես ազդեցիկ էր, եթե ոչ իր քաջությամբ, գոնե գիտնականությամբ: Հունական կրթությամբ մենք իսկույն կտեսնենք, որ հունամոլ Գրիգորը ավելի իր