Էջ:Անի.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանակը 100 000 հոգուց էր բաղկացած: Նա կատաղած էր նախկին անհաջողություններից և զենքի լեզվով խոսելուց առաջ, իր այդ կատաղությունը թափում էր այն նախատինքների և հայհոյանքների մեջ, որ ամեն օր ուղարկում էր պաշարվածներին:

Ահա այն պարիսպների Ավագ Դուռը, բարձր աշտարակները: Հունիսյան միջօրեն իր տոթով խանձում է նրանց հալումաշ, ծռմռված կմախքները, բայց նրանք այդպես քարուքանդ ու մեռած էլ պատմում են այն օրհասի տագնապը: Առաջին անգամն էր, որ նրանց առջև խաչերով զարդարված ճակատի դիմաց, կանգնած էր մի խոշոր բանակ, որ նույնիսկ խաչերով էր զարդարում իր բոլոր նշանները, բայց անողոք էր, ատելությամբ էր լցված դեպի պաշարված քրիստոնեությունը, որին հայհոյում էր, նախատում էր ամեն օր: Ի՞նչ պիտի լիներ: Արդյոք Սմբատյան ամրությունները պիտի կարողանային ցույց տալ, որ իրենք միայն գեղեցիկ չեն, այլև ջլուտ անհաղթահարելի:

Ահա նրանց ետևում, քաղաքի մեջ գնդեր են կազմվում, պատրաստվում: Մեծ բազմություն է, ամբողջ 30 հազար մարդ: Նրանք ծածկել են մայրաքաղաքի բոլոր ազատ տեղերը` հրապարակները, միջնաբերդի պարիսպները: Շարժվելու նշան տրվեց: Ավագ Դուռը բացվեց, զինված բազմությունը դուրս է գնում դուրս` դեպի պատերազմի դաշտը: Վահրամ մեծ իշխանը իր տեղն է, նա է հայ բանակի հոգին, նա տանում է հարդարում է ճակատը: Ի՜նչ տեսարան: Ալեզարդ հերոսը իր ամբողջ բանակով կայծակի պես հարվածում է բյուգանդական բանակին: Ահռելի թափ ունի այդ հարվածը: Նա ոտքի տակ է գցում, տրորում է թշնամուն, թույլ չի տալիս, որ սա ուշքը գլուխը հավաքի: Կոտորածը սոսկալի է: Հայերը կատաղած են իրենց լսած հայհոյանքներից, այս ամբողջ անարդար ավազակային գործից, եվ այնքան անխնա, անդուր են այդ կոտորողները, որ Վահրամը, նույնքան քաջ քրիստոնյա, որքան քաջ զորավար, միջամտում, խնայել է հրամայում: Նա արդեն տեսնում էր, որ բյուզանդական պարտությունը կատարյալ է, որ ընկածին ջարդելը այլևս ավելորդ անգթություն է։ Մեր պատմիչները